ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինում, Աշոցքում, Ապարանում, Արագածում, Ստեփանավանում, Տաշիրում, Վանաձորում եւ Նոյեմբերյանում ձյուն է տեղում:
Աբովյանի տարածաշրջանի Չարենցավանի 29-39-րդ կմ հատվածում, ինչպես նաեւ Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման եւ մշակման աշխատանքներ: