ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը ժամանել է Հայաստան: Այս մասին հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Twitter-ի իր միկրոբլոգում:
Դեսպանատունը հրապարակել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի եւ Վիկտորիա Նուլանդի լուսանկարը:
Վիկտորիա Նուլանդն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հիշեցնենք, որ Վիկտորիա Նուլանդը բանակցություններ կվարի պաշտոնատար անձանց, քաղաքացիական հասարակության եւ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի