Փետրվարի 16-ին, ժամը 03.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով եւ անգիտակից վիճակում շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել 35-ամյա Սեւակ Վ.-ին, ով ըստ հարազատների հայտարարության` թունավորումը ստացել է իրենց լոգարանում` լողանալիս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Սեւակ Վ.-ն թունավորվել է լոգարանում` գազի արտահոսքից:
Ըստ բժշկի տեղեկանքի` Սեւակ Վ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: