Esem.am-ը գրում է․
Երգիչ Միհրան Ծառուկյանի անձնական կյանքը միշտ եղել է քննարկումների կիզակետում:ESem.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ երգչի սիրտն արդեն զբաղված է:) Նրա ընտրյալը բնակվում է Ռուսաստանում:
ESem.am-ը կապ հաստատեց երգչի հետ՝ պարզելու տեղեկությունների իսկությունը: Միհրանը, ըստ էության, չհերքեց լուրերը՝ նշելով, որ իրեն մինչ այս էլ են դիմել անձնական հարցերով, սակայն կտրականապես հրաժարվել է պատասխանել: Մեզ հետ զրուցել նա չհրաժարվեց, սակայն մանրամասներ հաղորդել էլ չցանկացավ: «Կպատասխանեմ այնքանով, որ անձնական թեմաների մասին խոսել չեմ ցանակնում: Երբ ժամանակը գա, ամեն ինչի մասին կխոսեմ»,- ասաց նա՝ խոստանալով անձնական կյանքին վերաբերող մանրամասները վստահել ESem.am-ին:)