Թե Նուլանդը իրականում ինչու է եկել , հայտնի է միայն քիչ մարդկանց, իսկ մենք կարող ենք միայն գուշակությունների և երևացող ինֆորմացիայի հիման վրա վերլուծել: Նուլանդը երևացող երկու քայլ է կատարել, Ծիծեռնակաբերդ այցելություն և հանցագործ դիվերսանտների հանձնման մասին կոչ: Կարծես կարկանդակաբաժան տոտան որոշել է մեր մասով եղել և դաղել:
Ծիծեռնակաբերդ այցելելով, նա կարծես ուզում է ցույց տալ, որ ԱՄՆ իր այցի տեսքով գոնե մասամբ ճանաչում է ցեղասպանության փաստը. հայտնի փաստ է, որ երբ այցելում ենք ինչ որ հուշակոթող, ուրեմն հարգում և ընդունում ենք այն ինչ խորհրդանշում է այդ կոթողը:
Այսինքն կարելի է ընդունել, որ ԱՄՆ-ն ինչ որ ակնկալիքով է Նուլանդին արտոնել այցելել Ծիծեռնակաբերդ, իսկ չստանալով ակնկալիքը կհայտարարի, որ դա նրա մասնավոր որոշումն է եղել. .առաջին դեպքը չէ: Երկրորդ ուշագրավ քայլը, այն է, որ նա, իբրև մարդասիրական քայլ, կոչ է անում հանձնել ադրբեջանին երկու դիվերսանտ-հանցագործներին: Ես չեմ ուզում գուշակել, թե ԱՄՆ-ն ինչ ակնկալիք ունի, կամ ինչ մեսսիջ է ուղարկում Նուլանդի Ծիծեռնակաբերդ այցելելով, բայց ,որ դիվերսանտների ադրբեջան տանել և Հայաստանն ու Հային չի կարող փչացնել, դա հաստատ է:
Տիգրան Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը