«Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» երիտասարդական հասարակական կազմակերպությունը 2015թ-ի ուսումնական տարում կազմակերպվող դասընթացների համար հայտարարում է դասավանդողների մրցույթ՝ հետևյալ մասնագիտությունների գծով.
Մարդկային ռեսուրսների կառավարում
Կառավարման հոգեբանություն
Կառավարման սոցիոլոգիա
Մենեջմենթ և կառավարում
Հանրային քաղաքականություն
Միջազգային տնտեսական հարաբերություններ և հանրային կառավարում
Տեղեկատվական և հոգեբանական պատերազմներ
Կոնֆլիկտաբանություն
Հասարակության հետ կապեր PR
Քաղաքական գովազդ
Ռազմավարական մենեջմենթ
Տրամաբանություն
Քաղաքագիտություն
Բանակցային տեխնոլոգիաներ
Քաղաքական տեխնոլոգիաներ
Քաղաքականություն և կառավարում
Հակակոռուպցիոն քաղաքականություն
Քաղաքական մարքետինգի հիմունքներ
Դիվանագիտական գրագրության կազմում
Դիվանագիտություն և հյուպատոսական ծառայություններ
Դիվանագիտական արարողակարգ,վարվելակերպ և վարվեցողություն
Դիվանագիտական այցելություններ ու զրույցների վարում
Միջազգային հարաբերությունները նորագույն ժամանակներում
Քրեական իրավունք
Վարչական իրավունք
Քաղաքացիական իրավունք
Սահմանադրական իրավունք
Քրեական դատավարություն
Քաղաքացիական դատավարություն
Պետության և իրավունքի տեսություն
Կրիմինալոգիա
Դասավանդել ցանկացող մասնագետներին և ԲՈՒՀ-երի նշված մասնագիտություններով բարձր կուրսերում սովորող բոլոր ուսանողներին, ովքեր կարող են կազմել նշված առարկաների ուսումնական, կրթական ծրագրեր և պատրաստ են աշխատելու, խնդրում ենք մինչև 2015թ մարտի 10-ը STATEFIGURES@GMAIL.COM էլեկտրոնային հասցեին ուղարկեն իրենց ինքնակենսագրականը (CV լուսանկարով) և իրենց կողմից դասավանդվելիք առարկայի ուսումնական ծրագիրը:
Ծրագրի բոլոր մանրամասների վերաբերյալ կարող եք տեղեկանալ մեզ ուղղված էլ.նամակի միջոցով, ինչպես նաև մարտի 10-ից հետո նախատեսվող հարցազրույցի ընթացքում: