Հոգեկան ավտոմատիզմի համախտանիշը զուգահեռաբար հայտնաբերվել է ռուս հոգեբույժ Վիկտոր Կանդինսկու և ֆրանսիացի հոգեբույժ Գաետան Կլերամբոյի կողմից, որտեղից էլ ստացել է նրանց անունը, հայտնում է Orer.am-ը:
Այս համախտանիշով հիվանդները օտարանում են սեփական «ես»-ից, չեն տիրապետում սեփական հոգեկան (մտածողական, զգայողական, էմոցիոնալ) և շարժողական պրոցեսներին: Նրանց միշտ թվում է, որ իրենց վրա ազդում են կողմնակի ուժեր (անհայտ կամ կոնկրետ), որը ուղեկցվում է հոգեկան կամ ֆիզիկական ազդեցության և հետապնդման զառանցանքներով: Օրինակ՝ նրանց կարող է թվալ, որ այլմոլորակայինները միշտ հետևում են իրենց, կամ զգալ իրենց ինչպես ռադիոընդունիչ: Նույնիսկ սեփական քայլերը համարում են արտաքին գործոնների ազդեցություն, պնդում են, որ քայլում են ոչ իրենց սեփական կամքով: Հոգեկան ավտոմատիզմի համախտանիշը կարող է հանդիպել մի շարք հոգեկան խանգարումների ժամանակ, մասնավորապես՝ խրոնիկական ալկոհոլիզմի, ինֆեկցիոն փսիխոզների, շիզոֆրենիայի ժամանակ: Առավել բնորոշ է շիզոֆրենիային, մանավանդ նրա պարանոյիդ տիպին:
Բուժումը կատարվում է կոմպլեքս՝ դեղորայքային (հակափսիխոտիկներ) և հոգեթերապիա (եթե հոգեմետ միջոցներով բուժումը արդյունավետ է): Նարեկ Ստեփանյան