Ոմն Ռայմիր Սաթթերուեյթ հայտարարել է, որ նա ռեփեր Ջեյ Զիի որդին է։ 21-ամյա տղան պնդում է, որ մինչ Բեյոնսեի հետ ամուսնանալը ռեփերը 90-ականներին հարաբերություններ է ունեցել իր մայրիկի՝ Վանդայի հետ։
The National Enquirer-ը հայտնել է, որ 2014թ-ին Ռայմիրը դատի է տվել Ջեյ Զիին, որպեսզի վերջինս ճանաչի հայրությունը։ Աղբյուրը նշել է, որ Ջեյ Զին հրաժարվել է հետազոտություն անցնել եւ իր փաստաբանի միջոցով դատարանում հայտարարել է, որ այս ամենը չի համապատասխանում իրականությանը։
Ռեփերի ներկայացուցիչները դեռեւս չեն մեկնաբանել տարածված լուրերը։
Հավանաբար, այս տարի Բեյոնսեի ընտանիքում սկանդալ է բարձրանալու։