Eye tracking-ը տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս հետևել մարդու աչքերի շարժմանն ու պարզել, թե ինչի վրա է նա հիմա կենտրոնացած: Ստացված տվյալները մշակվում են, ապա ներկայացվում գրաֆիկական գույների օգնությամբ՝ կապույտից մինչև կարմիր՝ կախված հայացքների քանակությունից:Նման հետազոտությունների արդյունքները օգտակար են ու հետաքրքիր, գրում է Orer.am-ը՝ հղում կատարելով fototelegraf.ru-ին:
Դրանում մասնավորապես ցուցադրվում է, թե ինչպես են տղամարդիկ ու կանայք նայում միևնույն լուսանկարին: Այս գրաֆիկը թույլ է տալիս ցուցադրել տղամարդկանց ու կանանց միջև տարբերությունը:
Առաջիններն ավելի շատ ժամանակ են հատկացնում կանացի մարմինը զննելու վրա, իսկ կանանց հետաքրքրում է պրինտի վրայի տեղեկությունը:
Ուշադրություն դարձրեք այն բանին, որ կանանց հետաքրքրում է կոշիկը:
Այս պրինտում հանդիսատեսը կենտրոնացած է բացառապես Սկառլետ Յոհանսոնի վրա: Նրան քիչ է հետաքրքրում D&G-ի նոր բույրը :
Այսպես են այս լուսանկարներին նայում տղամարդիկ:
Իսկ ահա այսպես են այդ լուսանկարներին նայում կանայք:
Նայելով փաթեթավորմանը՝ մարդիկ առաջին հերթին ուշադրություն են դարձնում մսին, ապա կարդում պիտակի վրա տեղեկությունը:
«Խորհրդավոր ընթրիքը» դիտելիս մարդու հայացքը հավասարաչափ տարածվում է Հիսուսի ու առաքյալների դեմքերի վրա:
Կաթնամթերք գնելիս մարդկանց ավելի շատ հետաքրքրում են գները:
Մարդիկ, որպես օրենք, ուշադրություն են դարձնում միայն Google-ի ներկայացրած հնգյակին:
Sunsilk-ի այս գովազդում հնարավոր է նկատել, որ միայն աղջիկ բավական չէ: Կարևոր է նաև այն, թե ուր է նա նայում:
Ձեր առջև սիրահարների սովորական լուսանկար է: Ուշադրություն դարձրեք, թե որքան շատ են մարդկանց հետաքրքրում ոսկերչական զարդերը: