Yerevan, 23.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Իշխանությունն ընդամենը ցանկանում է վախեցնել ժողովրդին». Արամ Հարությունյան

«Ծառուկյանը դիմադրեց և նրա նկատմամբ ճնշում գործադրվեց: Նման կերպ են վարվում բոլորի հետ, սակայն իմ խնդրանքն է՝ չվախենալ: Իմ ասածը հետեւյալն է` պետք չէր հույս կապել եռյակի հետ և հիմա էլ, երբ այն չկա, կորցնել հույսը: Այսօր եռյակ կոչվածը պայմանական է` չկա եռյակը, կա ժողովուրդը»,- Orer.am-ի հետ զրույցում նշեց «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը: Ա. Հարությունյանը քաղաքական վերջին զարգացումների եւ փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ հայտարարելու հետ կապված ասաց. «Սերժ Սարգսյանը քաղաքական տեռորիստ է, գիտեմ, որ Գագիկ Ծառուկյանի վրա ամենավերջին ճնշումներն էլ գործադրվել են, եւ նա այսօրվա դրությամբ պատանդի կարգավիճակում է, ինչպես եւ մեր ժողովուրդը: Ըստ էության` այսօր իրավիճակը քաղաքական ուժերից կախված չէ, որովհետեւ Սերժ Սարգսյանը ճնշելու ձեւը գիտի: Այսօր մենք ամեն ինչ ժողովրդի միջոցով պետք է անենք: Ես եկել էի այստեղ, որովհետեւ մտավախություն կար, որ արյուն է թափվելու, քանի որ արտոնված հանրահավաք չէր: Չեմ ցանկանում Լեւոն Տեր-Պետրոսյանին կամ Տերյանին կրկնել, բայց թող ինձանից սկսեն: Պետք է հասկանալ, որ իշխանությունն ընդամենը ցանկանում է վախեցնել ժողովրդին, իսկ քաղաքական ուժերին էլ կամ պետք է «առնեն», կամ էլ վախեցնեն: Այդ քայլերով են նրանք ցանկանում դաշտը մաքրել»: Թե կոնկրետ ի՞նչ ճնշումների մասին է խոսքը գնում, Ա.Հարությունյանը չբարձրաձայնեց` հստակ տեղեկատվություն չունենալու պատճառով, բայց փոխարենը նշեց. «Ձեր կարծիքով ինչո՞ւ Ծառուկյանի հայտնի ելույթից հետո, երբ ժողովուրդը ոգեւորված էր, նա հաջորդ հայտարարությունն արեց. այս քայլը նշանակում էր մի բան, որ վտանգի դեպքում քայլերը փոխվում են: Կներեք, բայց մենք չգիտենք` Ծառուկյանն այսօր կենդանի է, թե պատանդ: Մենք գիտենք մի բան, որ իր հիմնարկներում մինչեւ հիմա շարունակվում են ստուգումները, ստիպում են, որ «Կենտրոն» հեռուստաընկերությունը նա ծախի, կուսակցությունը ցանկանում են պառակտել, ուզում են նոր նախագահ դնել: Այսինքն` այդ մարդիկ ամեն ինչի ընդունակ են»,- նշեց «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդը: Նա իր խոսքում հավելեց, որ ծառացած խնդիրները հարկավոր է լուծել միայն միասնականության միջոցով. «Այսօր բոլորս պետք է կանգնենք ու հարց լուծենք, իսկ եթե ինչ-որ մեկը պետք է այստեղ կանգնի ու ասի` ես լավ տղա եմ, մեկը եկավ հանրահավաքին, իսկ մյուսը՝ ոչ, ուրեմն դա նշանակում է, որ ես խաբում եմ: Այսօրվա մեր բոլորի խնդիրը միասնական ձեւով ոտքի կանգնելն է, ես համոզված եմ, որ այսքան մարդկանցից իրենք ավելի շատ են վախեցած, քան հազար ավտոմատավորից: Նորից կկրկնեմ, այսօր քաղաքական ահաբեկչություն է իրականացվում: Սերժ Սարգսյանը քաղաքական ահաբեկիչ է, ինքը պատրաստ է իշխանությունը պահելու համար հազարավոր մարդկանց գլուխ ուտել, բայց ինքն ահավոր վախկոտ մարդ է: Մարտի մեկին ես գալու եմ եւ ձայն եմ խնդրելու. ճիշտ չէ, որ մենք մեր հույսը կապենք միայն Ծառուկյանի հետ, հնարավոր է` այդ մարդը վաղն այստեղից գնում է»: Սոսե Չանդոյան
Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts