Ամերիկյան Greenpoint Technologies ընկերությունը ներկայացրել է Boeing 747-8 ինքնաթիռի շքեղ սրահի իր տարբերակը, գրում է buro247.ru-ն։
Եթե դուք ունեք ավելորդ 358 մլն դոլար, ապա նոր մասնավոր ինքնաթիռը ձեզ դուր կգա։ Նոր ինքնաթիռի VIP սրահը կարելի է համեմատել բարձր դասի զբոսանավի կամ լյուքս հյուրանոցի հետ։
Օդանավի սրահում կա հսկայական հյուրասենյակ՝ հեռուստացույցով, կաշվե բազմոցով, ննջասենյակով, խորհրդակցությունների սենյակով և նույնիսկ՝ վերելակով։