Եկեք անկեղծ խոստովանենք, որ հայտնիների վատագույն կերպարները զննելը ավելի հետաքրքիր է, քան նրանց անթերի արտաքինին նայելը, հայտնում է Orer.am-ը:
Անգամ աստղերն ապահովագրված չեն անհեթեթ սխալներ գործելուց: Նրանք նույնպես կարող են ծիծաղելի թվալ: Հայտնի մրցանակաբաշխության նախօրեին Elle-ը ներկայացնում է «Օսկարի» 20 վատագույն կերպարները:
1. Դեմի Մուր, 1989 1989թ.
Դերասանուհիները դեռ չէին օգտվում ոճաբանի ծառայություններից ու հագնվում էին իրենց ճաշակով: Դեմին ավելի հեռուն գնաց՝ անձամբ մշակելով իր հագուստի դիզայնը: Երևում է՝ աշխարհը դեռ պատրաստ չէր այդ փորձությանը:
2. Քիմ Բեսինջեր, 1990
Հաջորդ տարի Դեմի Մուրի սխրանքը կրկնեց Քիմը՝ անձամբ մտածելով իր հագուստի դիզայնը, որով հայտնվեց կարմիր գորգին: Սա Բեսինջերի կարիերայում նորաձևության ամենագլխավոր ձախողումներից էր:
3.Շեր, 1986, 1988, 1998, 2000 1986թ.
Լեդի Գագան դեռ նոր էր ծնվել, երբ Շերը մերկանում էր իր զգեստների մեջ, որոնք այսօր էլ կարող են ստվերել Գագային:
4.Սելին Դիոն, 1999
Այս կերպարը կարիք ունի՞ ինչ-որ բացատրության: Անձև սպիտակ ատլասե շալվարը ինքնին հանցագործություն է նորաձևության ու առողջ բանականության դեմ:
5. Թայրա Բենքս, 2000
Երևում է՝ Թայրա Բենքսը «Օսկարը» շփոթել էր սեփական ավարտական երեկոյի հետ: Սուպերմոդելը մրցանակաբաշխությանը ժամանել էր մանուշակագույն բալետային զգեստի հետ:
6. Քեյթ Հադսոն, 2001
Երևում է՝ առաջին անգամ կարմիր գորգին հայտնվելը այնքան էլ հարթ չանցավ Քեյթի համար: Սակայն տապալման գլխավոր դետալը միանշանակ ճանաչվել էր Քեյթի սանրվածքը:
7. Ումա Թուրման, 2004
Christian Lacroix-ի այդ զգեստն ավելի շատ հիշեցնում է գերմանական Օկտոբերֆեսթի մասնակցի համազգեստ: Ինչ էլ որ լինի, դերասանուհու հագուստն իսկական աղետ էր: Ավելի ուշ Ուման այդ երեկոն համարել էր իր կյանքի ամենաստորացուցիչներից մեկը:
8. Բյորկ, 2001
Marjan Pejoski-ի այդ զգեստը «Օսկարի» պատմության մեջ մնաց որպես բոլոր ժամանակների ամենավատ զգեստը: Իր ոճի նկատմամբ ոչ ստանդարտ մոտեցում ցուցաբերող իռլանդացի երգչուհին այդ օրը պարզապես գերազանցեց ինքն իրեն կարապի հագուստով ու ձվի տեսքով կլատչով:
9. Անջելինա Ջոլի, 2000
Այդ օրվա համար դերասանուհին ընտրել էր զգեստ Մարտիշի Ադամսի զգեստապահարանից: Արդյունքում ստացվեց մռայլ, տխուր ու գոթական:
10. Հիլարի Սուոնկ, 2003
Ինչո՞ւ հագնել մեկ զգեստ, եթե դրա փոխարեն կարելի է կրել երկուսը, համոզված էր դերասանուհին:
11. Քեմերոն Դիաս, 2002
Դիասն այդ օրն ուներ գնչուհու տեսք՝ բազմաթիվ կտորներից գունագեղ զգեստով ու բազմազան զարդերով:
12. Սոֆի Լորեն, 2009
Սոֆի Լորենն այդ օրը սխալվել էր թե´ կտորի, թե´ գույնի ընտրության հարցում:
13. Գվինեթ Փելթրոու, 2002
Անգամ նորաձևության կուռք հանդիսացող մարդկանց կենսագրությունում կան թերացումներ: Նրա գլխավոր թերություններից մեկն այդ զգեստի տակից կրծկալ չկրելն էր:
14. Ժյուլիետ Բինոշ, 2001
Ժյուլիետ Բինոշը որոշել էր կարմիր գորգին հայտնվել 1920-ականների հասարակաց տների բնակչի կերպարով:
15. Ֆեյ Դենեուեյ, 2007
Դիզայներները չափն անցան հագուստի կրկնակի շերտերի հարցում:
16. Մարիոն Կոտիյար, 2009
Սովորաբար կուտուրիեին պատկանող զգեստի կրումը առաջացնում է հիացմունք, սակայն Մարիոնի այս զգեստը տարակուսանքից բացի ոչինչ չէր առաջացնում:
17. Շառլիզ Թերոն, 2010
Զգեստը միանգամայն նորմալ կարող էր համարվել, եթե չլինեին սխալ տեղերում ամրացված ատլասե վարդերը:
18. Մայլի Սայրուս, 2009
Եթե հիմա Մայլին աշխատում է պատժի ենթարկել հանդիսատեսին իր գերբաց զգեստներով ու սափրած քունքերով, ապա 6 տարի առաջ նա նախընտրում էր արքայադստեր կերպարը:
19. Ջենիֆեր Լոպես, 2010
Դիզայներները չափն անցել էին դեկորատիվ դետալների ծավալների հարցում, որ ամրացվել էին երգչուհու ազդրին:
20. Ջեսիկա Բիլ, 2009
Միակ փաստը, որ արդարացնում է դերասանուհու այդ արտաքին տեսքը, այն է, որ զգեստը նրա համար ընտրել էր ոճաբանը, ինչի մասին նա հայտարարեց բոլորին: