Yerevan, 20.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թամար Կապրելյանը հուզված է «Եվրատեսիլ-2015»-ում Հայաստանը ներկայացնելու փաստից

Lifestyle
Ընդգրկվել այս մրցույթում այն ժամանակ, երբ մենք ոգեկոչում ենք Հայաստանի համար նման ուղենշային տարելից, ինձ համար ապշեցուցիչ արտոնություն է: «Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում նման տեսակետ արտահայտեց «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի երկրորդ մասնակից երգչուհի ԹամաÖ € Կապրելյանը: «Ես շատ հուզված եմ միանալու արտիստների շատ տաղանդավոր խմբին՝ ներկայացնելով Հայաստանը և Ամերիկան, և հանդիսատեսի հետ կիսելու խաղաղության և միասնության մասին դրական ուղերձը»,-նշեց երգչուհին: «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի խմբի 6 մասնակիցներից երկրորդը ամերիկահայ ճանաչված երգչուհի Թամար Կապրելյանն է, ով ներկայացնում է Ամերիկա աշխարհամասը: Թամար Կապրելյանն իր ունկնդիրներին երաժշտության միջոցով մտովի տեղափոխում է օվկիանոսների և ճանապարհների վրայով՝ դարձնելով մարդկային հարաբերություններն առավել մտերմիկ: Թամարը ամերիկահայ երգչուհի է և երգահան, ով բնակվում է Նյու Յորքում: «Հուզված եմ, պատիվ եմ համարում, որ մասնակցելու եմ այս տարվա «Եվրատեսիլ»-ին` ներկայացնելով Հայաստանը»,-ֆեյսբուքյան իր էջում ավելի վաղ գրել էր Թամար Կապրելյանը: Բացի այդ, նա հանդես է եկել մեկ այլ գրառմամբ, որում նշում է, թե Հայաստան է գալիս: Ծնված լինելով ԱՄՆ-ում բնակություն հաստատած հայկական ընտանիքում՝ Թամար Մարդիրոսյանն իր պապիկի մահվանից մի քանի տարի հետո, նրա պատվին ու հիշատակին նախընտրել է մոր ազգանունը՝ Կապրելյան. այդ ժամանակ նա դեռեւս չէր սկսել իր երաժշտական կարիերան: Թամարը հպարտանում է իր հայկական ժառանգությամբ և սիրում է խոսել իր հայկական արմատների մասին: Թամարի պապիկը՝ Ժիրայր Կապրելյանը, ծնվել է Խարբերդում, իսկ տատիկը՝ Հասմիկ Կապրելյանը՝ Մուսելում: Նրանք կտորեղենի եկամտաբեր արտադրամաս են ունեցել Միջին Արևելքում: Թամարի հորական պապը՝ Ջորջ Մարդիրոսյանը, իր կյանքը կապել է ազգությամբ հրեա Վիկտորյա Էվինի հետ եւ Մանչեստրում հայկական հյուրանոց-ռեստորան հիմնել: Թամարը լրջորեն երաժշտությամբ է սկսել հետաքրքրվել, երբ ծանոթացել է Billy Joel-ի և Paul McCartney-ի աշխատանքներին, նա նաև նախկինում տարված է եղել Disney-ի դասական ֆիլմերով: Թամարը երգեր սկսել է գրել 14 տարեկանից՝ առանց որևէ երաժշտական գործիքի տիրապետելու: Արդեն 17 տարեկանում նա սկսել է դաշնամուր նվագել՝ լսողության շնորհիվ, առանց նախնական երաժշտական պարապմունքների: Դա Թամարին հնարավորություն է տվել փոքրիկ ձայնագրիչի միջոցով ձայնագրելու իր հորինած երաժշտություններն ու երգերը: 2008 թվականի մարտին նա հաղթել է One Republic խմբի կողմից YouTube-ում հայտարարված "Apologize" երգի լավագույն վերարտադրման մրցույթը: Որպես մրցանակ՝ Ryan Tedder-ը Interscope Records-ի ուշադրությանն է արժանացրել Թամարին և կարճ ժամանակ անց Interscope Records-ը ձայնագրել է նրան: Wax Ltd-ի հետ համատեղ մշակվել է նրա "New Day" երգն ու դարձել իր ձայներիզի առաջին սինգլը: “New Day” երգը MTV-ն համակցել է “The Hills” սերիալի հինգերորդ սեզոնի ավարտին և Abcfamily-ի “Huge”-ի հոլովակում: Թամար Կապրելյանն իր առաջին ձայներիզը թողարկել է 2010 թվականի օգօստոսին Interscope Records-ի հետ համատեղ և անվանել այն «Մեղավոր թե անմեղ» (Sinner or a Saint): Նա ձայներիզը նկարագրում է որպես «հասունության ընթացք` լի նոր գաղափարներով, հուսադրող և ազնիվ երգերով»: Ալբոմը համընկնում է նրա կյանքի այս ժամանակահատվածին, մարդկանց հետ ունեցած իր հարաբերություններին և իր ցանկությանը՝ ստեղծելու ալբոմ, որը համապատասխանում է իր անձին և արտիստական կերպարին: 2010 թվականին նա The Far East Movement-ի հետ հանդես է եկել կենդանի հնչողությամբ մի շարք համերգների` կատարելով "Like a G6" երգը Dev-ի փոխարեն: Իր առաջին Universal’s Killer Tracks Artist Series-ի EP, California-ն թողարկվել է 2012 թվականի հունիսի 19-ին, որը Xandy Barry հետ համատեղ աշխատանքի արդյունքն էր: Այս պահին ստեղծագործական անձնակազմի հետ միասին, Թամարն ակտիվորեն մասնակցում է մրցույթի նախապատրաստական աշխատանքներին: Առաջին կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 19-ին: Թամարի նոր ալբոմը կթողարկվի 2015 թվականի գարնանը: «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Հավատարիմ մնալով մրցույթի այս տարվա նշանաբանին, ոգեշնչվելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկի գաղափարով, ինչպես նաեւ առաջնորդվելով բազմաթիվ սփյուռքահայերի ցանկությամբ, ովքեր միշտ եղել են եվրատեսիլյան մեր պատվիրակների կողքին, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշեց մրցույթին ներկայացնել նոր ձեւաչափ: Կարեւորելով խաղաղության, միասնության եւ հանդուրժողականության գաղափարը՝ ստեղագործական խումբը որոշեց այս տարի համախմբել 1915-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից կմիանա եւս մեկ մասնակից, ով կհամախմբի թերթիկները: Հատուկ մրցույթի համար ձեւավորվելիք խումբը կկրի «Genealogy» անվանումը՝ 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն: Երգի վերնագիրն է՝ «Don’t deny» («Մի՛ ժխտիր»): Խմբի առաջին մասնակիցը Եվրոպա աշխարհամասը ներկայացնող երգիչ Եսայի Ալթունյանն է (Ֆրանսիա): Եսայի Ալթունյանն իր թովիչ ձայնով գերել է ողջ Եվրոպան: Նա նաև երգահան է, դաշնակահար և դերասան: Նրա համար երաժշտությունը մարդկանց և նրանց սրտերը միավորելու միջոց է, համամարդկային լեզու, խաղաղության կոչ, որն ուրախությամբ է լցնում մարդկանց սրտերն ու հոգիները: 
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia