Yerevan, 02.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ո՞ր բանկերը զոհ կգնան խոշորացմանը

Analysis
2014-ի դեկտեմբերի 30-ին կայացած խորհրդի նիստի ընթացքում, ՀՀ Կենտրոնական բանկը որոշում կայացրեց բարձրացնել բանկերին առաջադրվող ընդհանուր կապիտալի նվազագույն չափը: ՀՀ-ում գործող յուրաքանչյուր բանկ մինչև 2017-ի հունվարի 1-ը պետք է ունենա ոչ թե նվազագույնը 5 միլիարդ դրամ կապիտալ, այլ 30 միլիարդ դրամ: Այս որոշումը ենթադրում է, որ 2017 թվականի հունվարի 1-ից, Հայաստանում կշարունակեն գործել միայն այն բանկերը, որոնց կանոնադրական կապիտալը կգերազանցի 30 միլիարդ դրամը: Պատկերացնելու համար թե ինչ բուն փոփոխություններ է ենթադրում այս գործընթացը, ներկայացնենք Հայաստանում գործող բոլոր բանկերի այս պահի դրությամբ ունեցած կապիտալը: Այսօր Հայաստանում գործում է թվով 21 բանկ, որոնք ունեն կապիտալի հետևյալ ծավալները. Կապիտալի առավել բարձր ապահովվածության մակարդակ ունեն այդ բանկերից միայն 5-ը: Դրանք են` «Արդշինբանկ», «Էյչ էյս Բի Սի բանկ», «Ամերիաբանկ», «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ», «ՎՏԲ-Հայաստան» բանկերը: Այս բանկերի կանոնադրական կապիտալի ծավալը տատանվում է 32 միլիարդից մինչև 52 միլիարդի միջակայքում: Ամենաբարձր ցուցանիշն ունի «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ը` 52 միլիարդ դրամից ավելի: Սրանք այն բանկերն են, որոնք այս պահի դրությամբ ապահովագրված են բանկերի խոշորացումից: Բանկերի հաջոդ խումբը ներառում է թվով 7 բանկ, որոնց կապիտալը տատանվում է 20-25 միլիարդի սահմաններում: Դրանք են` «Առէկսիմբանկը», «ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ», «Յունիբանկը», «Հայբիզնեսբանկը», «Պրոմեթեյ բանկը», «Ինեկոբանկը»: Այս բանկերի կապիտալը թեև այս պահի դրութամբ չի գերազանցում 30 միլիարդ դրամը, սակայն նրանք ունեն հնարավորություններ, որպեսզի տարբեր պարտավորությունների միջոցով ավելացնեն կանոնադրական կապիալի ծավալները` հասցնելով այն նախատեսվող մակարդակի, ինչը հնարավորություն կտա այս բանկերին խուսափել խոշորացմանը զոհ գնալուց: Հայաստանյան մյուս բանկերը` «Պրոկրեդիտ բանկը», «Հայէկոնոմբանկը», «Արմսուիսբանկը», «Արցախբանկը», «Անելիք բանկը» ունեն կապիտալի ավելի փոքր ծավալ, որը տատանվում է 10-15 միլիարդի միջակայքում: Այս բանկերը ևս կարելի է դասել նախորդ խմբին, քանզի նրանց մոտ ևս սպառված չէ կապիտալի ծավալների ավելացման միջոցով խոշորացումից խուսափելը, սակայն այս բանկերի մոտ այդ հնարավորություններն ավելի քիչ են, և նրանցից ոչ բոլորին կհաջողվի խուսափել խոշորացումից: Իրադրությունն առավել քան բարդ է 3 բանկերի մոտ ՝ «ԲՏԱ», «Բիբլոս բանկ Արմենիա» «Զարգացման հայկական բանկ»: Այս բանկերի կապիտալի ծավալը հազիվ է գերազանցում անգամ կանոնադրական կապիտալի սահմանված այժմյան շեմը, և դժվար է պատկերացնել, որ գալիք 2 տարիների ընթացքում այս բանկերը կկարողանան գրանցել բանկային գործունեության այնպիսի աճ, որը հնարավորություն կտա ավելացնել կապիտալը 6 անգամ` խուսափելով խոշորացումից: Այսպիսով` պարզ է դառնում այն, որ 7-10 բանկեր պարզապես չեն կարողանա ապահովել կապիտալի անհրաժեշտ ծավալ, ուստի ստիպված կլինեն միավորվել կամ դադարեցնել բանկային գործունեությունը: Այս պարագայում բնակչությանը հուզող ամենակարևորագույն հարցը, իհարկե, մնում է ավանդների հարցը: Շատերը սկսել են իրենց ավանդները փոքր բանկերից տեղափոխել առավել հուսալի բանկեր` հասկանալով հարցի լրջությունը: Սա, ըստ էության, ավելի է բարդացնում փոքր բանկերի կապիտալի վիճակը, քանի որ սկսած հոսքը նվազեցնում է բանկի ինչպես հետագա զարգացման, այնպես էլ կապիտալի 30 միլիարդ շեմը գերազանցելու հնարավորությունները: Այս հանգամանքը շատ լավ գիտակցւմ են նաև բանկերը, որոնցից որոշներն իսկական ավանդների որս են սկսել, որոնց համար առաջարկում են ընդհուպ 20 տոկոս տոկոսադրույք: Նշենք ևս մի հանգամանք, համաձայն որի, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը հատուցման ենթակա երաշխավորված դրամային ավանդների առավելագույն չափը սահմանվել է 4 միլիոն դրամ: Այնպես որ, եթե Ձեր ավանդը չի գերազանցում նշված գումարի չափը, ապա անհանգստանալու որևէ առիթ չկա: Թե որքանո՞վ կարդարացնի իրեն բանկերի խոշորացման գործընթացն ու քաղաքականությունը, և վերջապես ո՞ր բանկերին կհաջողվի խուսափել խոշորացումից` ցույց կտա ժամանակը: Իսկ մեզ մնում է սպասել իրավիճակի հանգուցալուծմանը, որն այնքան էլ հեռու չէ՝ ընդամենը 2 տարի: Հայկ Բեջանյան, Orer.am, վերլուծաբան
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine