Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Արթուր Աֆյանը, ով անհետացել էր փետրվարի 21-ի առավոտյան, դեռ չի հայտնաբերվել: Այս մասին հայտնում են Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ Նշենք, որ կինը Արթուրի հետ վերջին անգամ խոսել է հեռախոսով՝ Արթուրը ասել է, որ սուտը իրենց տունը քանդել է, մեծ պարտքեր ունի և այլևս չի վերադառնալու ու կնոջը խնդրել է, որ իրենց աղջկան լավ նայի։
Հիշեցնենք, որ 1989թ.ծնված Արթուր Աֆյանի կինը շաբաթ օրը 14:30–ին Ոստիկանությունում հայտարարություն էր տվել, որ ամուսնու հետ չի կարողանում կապ հաստատել: Որոնողական աշխատանքները շարունակվում են։