Հեռուստադիտողին շուտով նոր հեռուստասերիալ է սպասվում ATV-ի եթերում: Մարտի 9-ից եթերում կլինի «Լույսի պահապանը» հեռուստասերիալը: Սցենարիստը Անահիտ Մխիթարյանն է, ռեժիսորը` Համլետ Համբարձումյանը:
Ֆիլմը մի ընտանիքի ողբերգական պատմության մասին է, դրա հիմքում ընկած է թուղթ ու գիր ասվածը։ Բայց ընթացքում պարզվում է, որ հարցը միայն թուղթ ու գիրը չի, այստեղ շատ ավելի բարդ մարդկային փոխհարաբերություններ են, սեր, վաղեմի թշնամություն և այլն:
Սերիալում նկարահանվելու են Արփինե Իսրայելյանն, Սմբատ Ստեփանյանն ու Ալինա Մարտիրոսյանը: Ալինա Մարտիրոսյանը հրավեր է ստացել նկարահանվել նոր հեռուստասերիալում, քանի որ «Տնփեսա» սիթքոմում ավարտել էր իր դերային գիծը: Գլխավոր դերում Արփինե Իսրայելյանն է: