Yerevan, 23.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Գործի այս փուլում որոշակի տեղեկություններ կարելի է հայտնել». Է. Մարուքյանն` Ավետիսյանների գործի մասին

Երեկ՝ փետրվարի 23-ին, Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատները գնացել էին Շիրակի մարզի դատախազություն և շենքի մոտ որոշ ժամանակ մնալուց հետո բարձրացել մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի աշխատասենյակ` պահանջելով հանդիպել կամ հեռախոսով խոսել գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ եւ ստանալ հետաքննությանը վերաբերող, իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Նշենք, որ ըստ մամուլում տարածված տեղեկատվության` Ավետիսյանների հարազատները խիստ վրդովված են եղել, նրանք աղմկել են եւ հրաժարվել դուրս գալ Ասլանյանի սենյակից, մինչեւ վերջինս չբավարարի իրենց պահանջները: Այնուամենայնիվ, հարազատները համաձայնության են եկել այն պայմանով, որ Ասլանյանն իրենց պահանջները կատարի մեկ օրվա ընթացքում: Հիշեցնենք, որ հարազատներն Ավետիսյանների քառասունքի օրը լրագրողներին հայտնել էին, որ այլեւս չեն պատրաստվում լռել, իսկ եթե հստակ տեղեկություններ չստանան քննության ընթացքի վերաբերյալ, ապա կդիմեն ծայրահեղ միջոցների: Ստեղծված իրավիճակի եւ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով հնարավոր զարգացումների վերաբերյալ, Orer.am-ը մեկնաբանություն ստացավ ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանից. «Բոլորս էլ հասկանում ենք, որ նախաքննություն է ընթանում, որը գաղտնի է: Հարկ եմ գտնում նկատել, որ այդ առումով բարդ է տեղեկատվություն պահանջել եւ ստանալ, բայց, միեւնույն ժամանակ, որոշակի տեղեկատվությունը, որը հնարավոր է բացել, գտնում եմ, որ գործի այս փուլում էլ կարելի է հայտնել, որ մարդիկ հասկանան` քննություն է ընթանում եւ առաջընթաց կա, չէ՞ որ գործը հասարակության հետաքրքրության կիզակետում է: Այս պահի դրությամբ մարդկանց զրոյական տեղեկատվություն է տրամադրված»: Պատգամավորը նկատեց նաեւ, որ համապատասխան անձանց ու մարմինների կողմից որդեգրած գործելաոճը կհանգեցնի նոր բողոքների, նոր հիասթափության: Դե իսկ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի՝ իր ռուս գործընկերոջն ուղղված նամակի եւ ակնկալվող պատասխանի վերաբերյալ, Է. Մարուքյանը նշեց. «Կարծում եմ` նամակին պատասխան պետք է տրվի ողջամիտ ժամկետներում: Այս պահի դրությամբ որեւէ ավել բան ասել չեմ կարող, քանի որ մեկնաբանությունների հետ կապված տեղեկություն չունեմ, պետք է սպասել պաշտոնական պատասխանին»: Նկատենք, որ ինչպես Է. Մարուքյանը, այնպես էլ մի շարք այլ պատգամավորներ, պատրաստ են բաց կամ փակ նիստով քննարկել Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը` հանրությանը տրամադրելով նախաքննության գաղտնիությունը չխախտող որոշ տեղեկատվություն: Հիշեցնենք, որ դեռ անցած քառօրյա նիստերի ժամանակ ՕԵԿ խմբակցությունը հանդես էր եկել նման առաջարկով, որը, կարծես թե, այդպես էլ կյանքի չկոչվեց: Սոսե Չանդոյան
How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School