Դիտելով մեր օրերի կինոյի, շոու բիզնեսի ու մարզաշխարհի ամենահմայիչ ամուրի տղամարդկանց լուսանկարները՝ հասկանում ենք, որ նրանց մի մասը երդվյալ ամուրիներ են, մյուսները կանանց գեղեցկությունը գնահատողներ, որոնք, սակայն, չեն շտապում ամուսնանալ: Orer.am-ը ներկայացնում է Elle-ի կազմած ամենագեղեցիկ, հաջողակ ու չամուսնացած տղամարդկանց վարկանշային աղյուսակը: Եվ այսպես, ներկայացնենք ամենաաստղային ամուրիների վարկանշային աղյուսակը.
Արքայազն Հարրի, Ուելսի արքայազն, 30 տարեկան TRADE MARK Կարմրահեր մազերԻնչո՞ւ նա. որովհետև Մեծ Բրիտանիանի թագուհի Էլիզաբեթի թոռն է՝ արքայադուստր Դիանայի փոքր որդին: Որովհետև ուրախ է ու սիրում էզվարճանալ:
Մայքլ Ֆասբենդեր, դերասան 37 տարեկան TRADE MARK Կապուտաչյա, տղամարդկային արտաքինԻնչո՞ւ նա. մեր ժամանակների ամենապահանջված դերասաններից է, ով հանուն դերի պատրաստ է ցանկացած վերափոխման: Ներկայում միայնակ է:
Բրեդլի Կուպեր, դերասան, 40 տարեկանTRADE MARK - Շողացող աչքեր ու լովելասի հայացք Ինչո՞ւ նա. ներկայում հանդիպում է մոդել Սյուկի Ուոթերհաուսի հետ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նրանք արդեն նշանվել են, սակայն լուրերը պաշտոնապես չեն հաստատվել:
Բենիսիո դել Տորո, դերասան, 48 տարեկանTRADE MARK- Խորը ձայն, որը ազդում է վայրկենապեսԻնչո՞ւ նա. չնայած տարիքին՝ պահպանում է հմայքը: Ամենաաղմկոտ դեպքը նրա հետ պատահել է վերելակում Սկառլետ Յոհանսոնի հետ, թեև երկուսն էլ ամեն ինչ հերքում են:
Իեն Սոմերհոլդեր, դերասան, 36 տարեկանTRADE MARK - Սառը կապույտ աչքեր ու մուգԻնչո՞ւ նա. Իենի հմայքի առաջ չեն դիմացել Նինա Դոբրևն ու Նիկկի Ռիդը:Ջերեմի Ռեններ, դերասան, 44 տարեկանTRADE MARK -Գրավող ձայն ու տղամարդկային արտաքինԻնչո՞ւ նա. Ռեններն իր մասնակցությամբ կարողանում է ցանկացած ֆիլմի հաղորդել դրամատիկականություն ու բարդություն:
Ջեյք Ջիլենհոլ, դերասան, 34 տարեկանTRADE MARK - Անհուն կապույտ աչքեր ու հումորի զգացումԻնչո՞ւ նա. կարողանում է ընտրել ճիշտ դերեր:Լեոնարդո դի Կապրիո, դերասան 40 տարեկանTRADE MARK- Խելահեղ տաղանդԻնչո՞ւ նա. կինոյի լավագույն դերասաններից մեկը նախընտրում է մոդելների ընկերակցությունը՝ նրանց փոխելով ձեռնոցների պես:Ռաֆայել Նադալ, թենիսիստ, 28 տարեկանTRADE MARK- Հարված ձախից ու իսպանական խառնվածքԻնչո՞ւ նա. նախկին թենիսիստը զբաղվում է ֆուտբոլով, զարդարում է գովազդային բիլբորդները:Քիանու Ռիվզ, դերասան, 50 տարեկանTRADE MARK - Սուր հայացքԻնչո՞ւ նա. համեստ է, խուլիգան ու ինտրովերտ, ով նախընտրում է մեծ տանը հյուրանոցի հարմարավետ համարը, իսկ աղմկոտ երեկույթների փոխարեն՝ այգում գիրք կարդալը: Կին, որին դուր կգար նման կենսակերպը, դեռ չի հայտնվել:Կիտ Հարինգթոն, դերասան, 28 տարեկանTRADE MARK - Խիտ գանգուրներ Ինչո՞ւ նա. ունի անթերի կրթություն ու հումորի զգացում: «Գահերի խաղի» ամենասեքսուալ դերասաններից մեկը:Քոլին Ֆարել, 38 տարեկանTRADE MARK – Իռլանդական շեշտադրություն ու բռնկուն բնավորությունԻնչո՞ւ նա. իռլանդացի փլեյբոյն ու խուլիգանը վաղուց ներխուժել է Հոլիվուդ, սակայն չի վայելում ամերիկացի գործընկերների սերը: Անտանելի բնավորությունը խանգարում է ստանալ լավ դերեր լավ ռեժիսորների մոտ:Լեննի Կրավիտց, երգիչ, 50 տարեկանTRADE MARK -Հմայող ձայն Ինչո՞ւ նա. մինչ օրս նա ամուսնացած չէ, սակայն սիրուհիների թիվը ավելանում է:Ջարեդ Լետո, դերասան, 43 տարեկանTRADE MARK- Անդրոգեն արտաքին ու խոշոր աչքեր
Ինչո՞ւ նա. դերասանը ներկայում հանդիպում է դերասանուհի Լյուպիտա Նիոնգոյի հետ, ում հետ կարծես լեզու է գտել: