Այսօր Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը կդառնար 60 տարեկան, ինչի կապակցությամբ էլ Orer.am-ը ներկայացնում է spletnik.ru-ի հոդվածը, որտեղ ի մի է բերված գյուտարարի ամենատարածված արտահայտությունները, ակնարկներն ու թևավոր խոսքերը: Դրանք ներառված են Ջոբսի հարցազրույցներում, նրա ծանոթների գրքերում, 2005թ. Ստենֆորդի համալսարանում հնչած նրա ամենահայտնի ելույթում:Հավանաբար, այս հայտնի արտահայտություններից որոշները կհնչեն նրա մասին պատմող ֆիլմերում:
Ես կփոխանակեի իմ բոլոր տեխնոլոգիաները Սոկրատեսի հետ անցկացրած մեկ օրվա հետ:
«Մնացեք քաղցած, մնացեք խենթ» արտահայտությունը ոչ այքան մեջբերում է, որքան խորհուրդ մի մարդուց, որի անունը անքակտելիորեն կապված է ինովացիաների ու հաջողության հետ, մարդ, որը ամբողջ աշխարհին հիշվեց հասարակ ջինսերով, փակ վզով բլուզով ու մարզակոշիկներով:
Համակարգիչը կատարում է շատ պարզ հաշվարկ՝ ընտրում է թիվը, ավելացնում այն այլ թվի վրա, համեմատում է արդյունքը երրորդ թվի հետ: Այս ամենը տեղի է ունենում միլիոն գործողություն 1 վայրկյանում արագությամբ: Իսկ 1 վայրկյանում 1 միլիոն օպերացիայի արդյունքն արդեն կախարդական է թվում:
Գոյություն չունեն հաջողակ մարդիկ, ովքեր երբեք կյանքում սխալներ թույլ չեն տվել: Գոյություն ունեն միայն հաջողակ մարդիկ, որոնք կատարել են սխալներ, սակայն հետո փոխել են իրենց պլանները՝ դաս քաղելով անցյալի անհաջողություններից: Ես այդ մարդկանցից եմ:
Դուք չեք կարող հենց այնպես հարցնել հաճախորդներին, թե ինչ է նրանց անհրաժեշտ: Չէ՞ որ հենց այդ պահին, երբ դուք հարցնեք, նրանք ինչ-որ նոր բան կցանկանան:
Ես միակն եմ, ով գիտի՝ ինչ է նշանակում 1 տարում կորցնել քառորդ միլիարդ դոլար: Դա շատ լավ է ձևավորում անհատականությունը:
Անիմաստ է աշխատանքի վերցնել լավատեղյակ մարդկանց ու հետո նրանց ասել, թե ինչ են անելու: Մենք աշխատանքի ենք ընդունում մարդկանց, որ մեզ ասեն, թե մենք ինչ պետք է անենք:
Ինձ համար կարևոր չէ լինել գերեզմանոցի ամենահարուստ մարդը: Ինձ համար կարևոր է, որ պառկես քնելու այն մտքով, որ ստեղծել ես հրաշալի մի բան:
Երբեմն կյանքը ձեր գլխին աղյուսով է խփում: Մի՛ կորցրեք ձեր հավատը: Վստահ եմ, որ միակ բանը, որը օգնել է ինձ շարունակել գործս, այն էր, որ սիրում էի աշխատանքս: Դուք պետք է գտնեք այն, ինչ սիրում եք ու դա ճիշտ է ինչպես աշխատանքի, այնպես էլ հարաբերությունների համար: Ձեր աշխատանքը լցնում է ձեր կյանքի մեծ մասը ու գոհ լինելու միակ եղանակն անելն է այն, ինչ ձեզ համար մեծ գործ է թվում, իսկ մեծագույն գործեր անելու միակ եղանակը ձեր արածը սիրելն է:
Մահվան մասին հիշողությունը օգնում է խուսափել մտքերից, որ դուք կորցնելու բան ունեք: Դուք արդեն մերկ եք: Դուք այլևս պատճառ չունեք չգնալու ձեր սրտի կանչի հետևից:
Երբ դու երիտասարդ ես, նայում ես հեռուստացույց ու մտածում ես, թե հեռուստաընկերությունները պայմանավորվել են մարդկանց հիմարացնելու վերաբերյալ: Սակայն մեծանում ես ու հասկանում, որ դա այդպես չէ: Մարդիկ իրենք են դա ցանկանում: Ու դա ավելի է տխրեցնում: Դավադրությունը սարսափելի չէ: Դու կարող ես գնդակահարել սրիկաներին: Բայց չկա ոչ մի դավադրուրթյուն, հեռուստաընկերությունները պարզապես բավարարում են պահանջարկը: Ահա և ամբողջ ճշմարտությունը: