Yerevan, 23.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է ԼՂ հակամարտության և Հայոց ցեղասպանության մասին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում փետրվարի 23-ին տեղի է ունեցել «Պահպանելով միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, արտացոլելով պատմությունը' վերահաստատում ենք անվերապահ աջակցությունը ՄԱԿ կանոնադրության նպատակներին և սկզբունքներին» խորագրով բաց քննարկում, որը նախագահել է Չինաստանի ԱԳ նախարար Վանգ Յին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, քննարկմանը մասնակցել են ՄԱԿ Գլխավոր քարտուղար Բան կի Մունը, Սերբիայի առաջին փոխվարչապետ և ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը, Ռուսաստանի, Վենեսուելայի, Նոր Զելանդիայի, Մալայզիայի, Լիտվայի, Նիգերիայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները, Իսպանիայի, Անգոլայի ԱԳ պետքարտուղարները: Իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը կարևորել է ՄԱԿ կանոնադրությամբ ամրագրված ինքնորոշման իրավունքը, որը հնարավորություն է ընձեռել ՄԱԿ-ի ներկայիս 193 պետություններին ամրագրել իրենց անդամակցությունը Կազմակերպությանը։ Ընդգծելով ինքնորոշման սկզբունքի իրագործման անհրաժեշտությունը' դեսպան Մնացականյանը կարևորել է ժողովուրդների կամքի ազատ արտահայտման իրավունքը' որպես միջազգային հարաբերությունների և իրավունքի անկյունաքար։ Միաժամանակ ՀՀ դեսպանը նշել է, որ անկախ լուծումների բազմազանությունից' ՄԱԿ այսօրվա անդամների թվաքանակը ինքնորոշման իրավունքի հաղթարշավի վառ ապացույցն է: Այս սկզբունքը պետք է գերակայի և իրագործվի, և պայման չէ, որ այն հակասի կամ խախտի որևէ երկրի տարածքային ամբողջականությունը, ինչի ապացույցը հանդիսացավ վերջերս Շոտլանդիայում տեղի ունեցած հանրաքվեն: Ուստի, եթե անդամ պետությունները հաստատակամ են ապագայում ոճրագործությունների և բռնությունների կանխարգելման հարցում, ապա ինքնորոշման իրավունքի իրագործումը չի կարող ճնշվել կամ անտեսվել' ի շահ տարածքային ամբողջականության: Իր խոսքում Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է նաև ԼՂ հակամարտության գոտում լարվածության աճին և այդ կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արձագանքին՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը' հարգել ՄԱԿ կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված, այդ թվում համանախագահների կողմից ներկայացված և համաձայնեցված, հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները։ Հիշատակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների' Ադրբեջանին ուղղված կոչը' խաղաղ կարգավորման վերաբերյալ իր պ արտավորությունները հարգելու հարցում: «Փոխվստահության միջոցների հաստատումը, այդ թվում դիպուկահարների հետքաշումն ու զինադադարի դեպքերի լի ակատար հետաքննությունը, հանդիսանում են ներկա պահի գերակայություն», - հավելել է դեսպանը և կոչ արել Ադրբեջանին անվերապահորեն համաձայնել դրանց։ Անդրադառնալով ՄԱԿ ստեղծումից ի վեր անցած 70 տարիներին՝ դեսպան Մնացականյանը նշել է, որ Կազմակերպության հիմնադրումից դեռևս 30 տարի առաջ հայ ժողովուրդը ենթարկվեց ջարդերի և արտաքսման, որոնք տարիներ անց հիմք ծառայեցին Ռաֆայել Լեմկինի կողմից ցեղասպանության իրավական սահմանման համար։ Ցավոք, այդ թվում նաև միջազգային հանրության ոչ բավարար ներգործության արդյունքում մինչ օրս Հայոց ցեղասպանության ոճրագործները չեն ընդունել այն, մինչդեռ շուրջ քսան տարի առաջ Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանությունը միջազգային հանրության լռության արդյունք էր։ Դեսպանը նշել է նաև, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Հայաստանը պատրաստակամ էր Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորել, սակայն հայկական կողմի բարի կամքն ըստ արժանագույնս չգնահատվեց Թուրքիայի կողմից: «Այսօրվա ժխտողականության քաղաքականությունը աջակցում է հետագա ոճրագործներին»,-հավելել է Զոհրաբ Մնացականյանը' ևս մեկ անգամ հիշեցնելով Լեհաստան ներխուժման նախաշեմին Հիտլերի խոսքերն առ այն, թե «…ի վերջո, ո՞վ է այսօր հիշում հայերի ոչնչացման մասին»: «Մարտահրավեր նետելո վ ժխտողականությանը' նշեմ, որ այդ մասին խոսում են միլիոնավորները, այդ թվում' Թուրքիայում», - իր խոսքն ամփոփել է դեսպանը:
Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts