Ռոսգոսստրախի գլխավոր տնօրեն Դանիիլ Խաչատուրովը, որի ընդհանուր ունեցվածքը գնահատվել է 2 մլրդ դոլար, ամուսնացած է Ուլյանա Սերգեենկոյի հետ: Ուլյանան համարվում է հայտնի դիզայներ: Նրա զգեստներից կարող եք տեսնել հայտնիներից ամեն երկրորդ գեղեցկուհու վրա:
2005 թվականի հունվարին միլիոնատերների ակումբում է գրանցված Մելանյա Քնաուսը, որը համարվում է ԱՄՆ-ի խոշորագույն շինարարական կազմակերպության նախագահ՝ Դոնալդ Տրամպի կինը: Մելանյան գործարարի երրորդ կինն է, նա իր ամուսնուց երիտասարդ է 24 տարով:
Դարյա Ժուկովան ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչի ընկերուհին է: 2009 թվականին դեկտեմբերի 5-ին Դարյան լույս աշխարհ է բերել որդուն, որին անվանել է Ահարոն:
Բիլլ և Մելինդա Գեյթսը ամուսնացել են 1994 թվականին հունվարի 1-ին: Խոշորագույն Microsoft ընկերության բաժնետիրոջ ընկերուհին ակտիվորեն զբաղվում է բարեգործությամբ, համարվում է Բիլլ և Մելինդա Գեյթս հիմնադրամի համանախագահը: Բիլլ Գեյթսը 1996-2007 թթ. և 2009 թվականին Forbes ամսագրի համաձայն ճանաչվել է մոլորակի ամենահարուստ մարդը:
Ռուսաստանի հարուստ գործարարներից մեկի՝ Վլադիմիր Պոտանինի կինը՝ Նատալյան տանտիրուհի է: Նատալյա Պոտանինան որոշել է ժամանակ չվատնել մոդելի, երգչուհու և գործարարի կարիերայի համար: Առաջին հերթին նա մայր է և կին, այդ պատճառով երբեմն է երևում հանրության առջև:
ԻՖԴ Կապիտալի տնօրենների խորհրդի նախագահ Լեոնիդ Ֆեդունը, որի ընդհանուր ունեցվածքը գնահատվում է 6,5 մլրդ, իր կնոջ՝ Մարինայի հետ համարվում է Լուկոյլ ընկերության բաժնետերը:
Ամերիկյան միլիարդատեր և մեդիամագնատ, ժամանակակից ժամանցի կենտրոնների հիմնադիրներից մեկի՝ Բարրի Դիլլերի կինը՝ Դիանա ֆոն Ֆյուրստենբերգը, որը հայտնի մոդելյեր է:
Բազային տարր հոլդինգի գլխավոր տնօրեն Օլեգ Դերիպասկան, որի ընդհանուր ունեցվածքը գնահատվում է 8,8 մլրդ դոլար, ամուսնացած է Պոլինա Յումաշևայի հետ: Պոլինան Բորիս Ելցինի նախկին խորհրդական՝ Վալենտին Յումաշևայի դուստրն է:
Գազպրոմինվեստհոլդինգի գլխավոր տնօրեն Ալիշեր Ուսմանովը, որը Forbes-ում առաջին տեղն է գրավում իր 18,1 մլրդ ունեցվածքով: Ամուսնացած է գեղարվեստական գիմնաստիկայի մարզչի՝ Իրինա Վիների հետ:
Վենդի Դենգը Ռուպերտ Մերդոկի երրորդ կինն է: Ըստ Forbes ամսագրի 2012 թվականին Մերդոկը իր 8,3 մլրդ դոլլար ունեցվածքով գտնվում է 106-րդ տեղում մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում:
Անատոլի Դանիլեցկին խոշոր գործարար է, որը երգչուհի Սլավայի ոչ օրիանական ամուսինն է: Սլավան և Անատոլին շուտվանից չեն թաքցնում իրենց հարաբերությունները, ամենուրեք հայտվելով միասին:
Crocus International ընկերության կոմմերցիոն տնօրեն և միլիարդատեր Արաս Ագալարովի ժառանգը՝ Էմին Ագալարովայի կինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստր Լեյլա Ալիևան է: Նա «Բաքու» ամսագրի գլխավոր խմբագիրն է, որը լույս է տեսնում Մոսկվայում:
51-ամյա Ալեքսանդր Լեբեդևը հաջողված գործարար է, ամուսնացած է Ելենա Պերմինովայի հետ: Նա Բերդսկից հասարակ աղջիկ է, մոդել, որը հայտնի է որպես Playboy ամսագրի աստղ:
Ռուս միլիարդատեր և Capital Group ընկերության սեփականատեր Վյաչեսլավ Դորոնինի սիրտը գրավել է սուպերմոդել Նաոմի Քեմբլը:
Ռենեսանս ապահովագրական ընկերության տնօրենների խորհրդի անդամ Սերգեյ Ռյաբցևը ամուսնացած է Բերյոզկա բուտիկի սեփականատեր՝ Անաստասիայի հետ:
Գործարար Վլադիմիր Լիսինի ընդհանուր ունեցվածքը գնահատվում է 15,9 մլրդ դոլար: 2012 թվականին ըստ Forbes ամսագրի ճանաչվել է Ռուսաստանի ամենահարուստ գործարարներից մեկը և հայտնվել է երկրորդ հորիզոնականում: Ամուսնացած է, կնոջ հետ միասին դաստիարակում է երեք որդիներին:
Գործարար Անդրեյ Մելնիչենկոն, որի ունեցվածքը գնահատվում է 10,8 մլրդ դոլար, 2005 թվականին ամուսնացել է Միսս Հարավսլավիայի և Սերբիայի մոդել Ալեքսանդրա Կոկոտովիչի հետ: