Դուք սկսել եք հանդիպել մի տղայի հետ, ում համակրում եք կամ խենթի պես սիրում եք և ձեզ անհրաժեշտ է ավելին. ցանկանում եք, որ նա ձեզ «ձեռքերի վրա պահի», «ամբողջ աշխարը ձեր ոտքերի առջև փռի», աընդհատ խենթություների գնա հանուն ձեզ, իսկ նա առաջ է շարժվում փոքրիկ քայլերով:
Առաջին հերթին միշտ հիշեք, որ «տղամարդն իր քթից այն կողմ ոչինչ չի տեսնում». այդպիսին է տղամարդու հոգեբանությունը: Ցավոք սրտի' տղմարդկանց ճնշող մեծամասնությունը շատ անուշադիր է և թափթփված, ինչը ազդում է աղջիկների հոգեբանության վրա: Բնականաբար, աղջիկները ցանկանում են, որ տղամարդիկ նկատեն իրենց նոր գնված զգեստները, երեկոյան կոշիկները, մազերի նոր սանրվածքն ու դեմքի նոր ոճով հարդարանքը:
Այդուհանդերձ, երբեք պետք չէ հուսալքվել, այլ ընդհակառակը' պետք է փորձել հոգեբանորեն ազդել տղամարդու տեսադաշտի վրա և ժամանակի ընթացքում դարձնել այն այնպիսին, ինչպիսին ցանկանում եք:
Բացի այդ' աղջիկներն ունեն զգալի առավելություն. նրանք կարողանում են ստել առանց աչք թարթելու, ամենայն լրջությամբ ու մեծ համոզմունքով:
Ինչպես նաև տղամարդիք շատ շուտ են ընկճվում ու միայնության գիրկն ընկնում, ինչի շնորհիվ էլ աղջիկը շատ շուտ կարողանում է օգտվել այդ ճգնաժամային իրավիճակից և դառնալ տղամարդու միակ մխիթարանքի հենակետը: