Yerevan, 23.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն ապրիլի 24-ին կայցելեն Ծիծեռնակաբերդ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում կանցկացվեն բազմապիսի միջոցառումներ, որոնք նպատակ ունեն ոչ միայն լայն հասարակությանը ներկայացնել մեկ դար առաջ տեղի ունեցած մարդկության դեմ կատարված առաջին հանցագործության մասին, այլև իրավական և քաղաքական ճանապարհով պահանջել ճանաչում և հատուցում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը շեշտում է, որ ներկա դրությամբ հանձնախումբը Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ մշակում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև, որը մինչև ապրիլի 24-ը պետք է դրվի քվեարկությանը: «Բանաձևի մանրամասները ներկա դրությամբ չեմ կարող հաղորդել, քանի որ ընթանում է աշխատանք և տեքստի վերջնական տարբերակը դեռևս չի մշակվել: Բանաձևը պետք է դատապարտի Թուրքիային' մեկ դար առաջ կատարած Ցեղասպանության համար: Մենք նաև ցանկանում ենք, որ բանաձևով իրավական փոխհատուցման պահանջ դրվի: Բանաձևը կոչ է, որ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը: Տարբեր առաջարկություններ կան և մենք դրանք քննարկում ենք' ավելի լավ տարբերակի հասնելու համար: Հիմնականում մեծ կուսակցությունների հետ ենք աշխատում, որպեսզի ունենանք անհրաժեշտ ձայներ և բանաձևը խորհրդարանում կարողանանք անցկացնել»,- ասաց Գասպար Կարապետյանը' հավելելով, որ դեռևս 1987թ. Եվրոպական խորհրդարանն ընդունել է բանաձև Հայոց ցեղասպանության մասին և Թուրքիայի մասին զեկույցներում մշտապես բարձրացնում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: «Որոշ չափով լավատես եմ, որ բանաձևի ընդունումը կհաջողվի: Կա Հայաստան-Եվրոպական խորհրդարան բարեկամության լավ և ամուր խումբ: Խմբի անդամները հիսունյոթն են: Սովորաբար Հայաստանի նման փոքր պետությունների բարեկամության խմբերում առավելագույնը տասը-տասնհինգ հոգի է ընդգրկված լինում: Կարծում եմ բարեկամության խմբի հետ պետք է կարողանանք հաջողացնել մեր ծրագրերը: Օրինակ, վերջերս ադրբեջանցիներն էլ կազմեցին Բարեկամության խումբ, բայց գաղտնի են պահում կազմը: Խմբի անդամների թիվն ամենայն հավանականությամբ շատ փոքր է: Բացի այդ, Եվրախորհրդարանում այդքան էլ պատվաբեր չէ Ադրբեջանի բարեկամը լինելը»,- ասաց Գասպար Կարապետյանը: Բացի բանաձևի ընդունումից, նախատեսվում է, որ Եվրախորհրդարանի պատգամավորների պատվիրակությունն ապրիլին կգա Հայաստան և հայ ժողովրդի հետ կոգեկոչի Հայոց ցեղասպանության տարելիցը: «Կազմել ենք Եվրոպական խորհրդարանի պատգամավորների նախնական ցանկ, ովքեր կայցելեն Հայաստան: Խմբում ընդգրկված կլիեն ոչ միայն Եվրախորհրդարան-Հայաստան բարեկամության խմբի անդամները, այլև այլ պատգամավորներ: Բնականաբար, կազմում կլինեն խմբի նախագահ Էլենի Թեոհարիուսը, փոխնախագահներ, ովքեր հարգանքի տուրք կմատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,- ասաց Գասպար Կարապետյանը: Ապրիլի 24-ից հետո էլ Եվրոպական խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումները կշարունակվեն: Մայիսին տեղի կունենա հուշարձանագետ Սամվել Կարապետյանի «Եղեռնը Եղեռնից հետո» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված կլինեն հուշարաձանագետի արած լուսանկարները: Աշնանն արդեն Հայ դատի հանձնախումբը կնախաձեռնի միջազգային գիտաժողովը' նվիրված Հայոց ցեղասպանությանը: «Գիտաժողովը կունենա ինչպես գիտական այնպես էլ քաղաքական բաժին: Ներկա կլինեն միջազգային իրավունքի մասնագետներ, ցեղասպանագետներ, պատմաբաններ և քաղաքական գործիչներ: Մենք նաև ցանկանում ենք, որ հասարակ քաղաքացիներ էլ ներկա գտնվեն, որ լսեն քննարկումները: Այս ուղղությամբ ներկա դրությամբ ընթանում են աշխատանքներ»,- ասաց Գասպար Կարապետյանը' հավելելով, որ մինչև ապրիլի 24-ը մի քանի լեզուներով կհրատարակվի Հայոց ցեղասպանության մասին ամփոփ գիրք, որը կպարունակի քարտեզներ, լուսանկարներ: Գիրքը, որ կլինի գերմաներեն, ֆրանսերեն և անգլերեն, կբաժանվի Եվրախորհրդարանի պատգամավորներին: Հասմիկ Հարությունյան
Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts