Yerevan, 02.October.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Գիշերը Ծառուկյանն ու դաշնակները «խփեցին» Տեր-Պետրոսյանին. քոչարյանական լյուստրացիան և քառյակի մահը

Ծառուկյանական հեռուստաընկերության ցուցադրած ֆիլմը Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանի մասին Հայաստանի քաղաքական դաշտը կրկին լյուստրացիայի ենթարկեց: Ամիստեր շարունակ Ազգային ժողովում փչվող «Հրաշալի քառյակ» հորջորջվող փուչիկը, կարծես թե, պետք է պայթի, եթե քաղաքական դաշտում դեռևս որոշակի բարոյականության նշույլներ կան: Տեր - Պետրոսյանի բառապաշարով ասած՝ արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես ընտրական մարաթոնների մեկնարկին զուգահեռ յուրաքանչյուր քաղաքական ուժ սկսեց ձգտել իր արմատին՝ դեն նետելով այն մեծ ու փոքր դաշնակիցներին, որոնք ընտրական վակուումի ժամանակաշրջանում օգտագործվեցին իշխանությունների դեմ որպես «բոբո»՝ առավելագույն քաղաքական և տնտեսական զիջումներ կորզելու նպատակով: Երկրորդ նախագահի գրասենյակի պատրաստած ֆիլմը ցուցադրվեց «Կենտրոն»-ով, իսկ կարկառուն դաշնակցական Գեղամ Մանուկյանը, ով, ի դեպ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրենն է, ստանձնեց Քոչարյանի քարոզիչի դերը՝ հրճվանքով նշելով, որ Քոչարյանի օրոք բացվեցին դաշնակցական արգելված լրատվամիջոցները: Ընկեր Գեղամը, ցավոք, մոռանում է, որ Քոչարյանի իշխանավարության տարիներին անհեթեթ պատճառներով եթերազրկվեց միակ այլախոհ հեռուստաընկերությունը՝ «Ա1+»-ը: Իսկ ծառուկյանական հեռուստաընկերությամբ ցուցադրված ֆիլմը քոչարյանական շրջանի այնպիսի անհեթեթ գովքի հեռուստամոնտաժ է, որի ցանկացած հատվածին մակերեսային անդրադարձը պարզապես ցույց է տալիս, թե ինչպիսի խղճուկ վիճակում է երկրորդ նախագահի քարոզչական հնարավորությունները: Դիտարկենք, օրինակ, այն հատվածը, երբ Քըրք Քըրքորյանի տրամադրած միլիոնավոր դոլարներով կատարված ներդրումները ներկայացվում է իբրև քոչարյանական ձեռքբերում: Դա դեռ ոչինչ, դրան դեռ կարելի է դիմանալ: Սակայն քոչարյանական քարոզչամեքենան հայտարարում է, որ այդ գումարները ծախսվել են բացառիկ արդյունավետ կերպով: Ախր ինչպես կարելի է առանց ամոթի այնպիսի բան հայտարարել այն դեպքում, երբ Քրքորյանը այս ծրագրից հետո այնպես գլխապատառ «փախավ» Հայաստանից և դադարեցրեց իր ներդրումները Հայաստանում, որ միայն գեղարվեստական դետեկտիվներում կարելի է հանդիպել: Եվ այս ամենը՝ քոչարյանական արդյունավետ «ծախսման» շնորհիվ: Իսկ այժմ՝ Քոչարյանի 60-ամյակի, այդ առթիվ նկարահանված ֆիլմի և այնտեղ հնչած մտքերի և ընդհանրապես այդ երևույթի հետևանքով առաջացած նոր քաղաքական իրավիճակի մասին: Եթե խոսենք հայտնի մաֆիա խաղի մոտիվներով՝ Ծառուկյանն ու դաշնակները սև խաղացողներ էին, ովքեր կարողանում էին վարպետորեն ներկայանալ որպես կարմիրներ: Գիշերը Ծառուկյանն ու դաշնակները «խփեցին» Լևոն Տեր-Պետրոսյանին, ով խաղի «շերիֆն» է և 2008 թվականից ի վեր կարողացել է բացահայտել դաշտի սև խաղացողներին: Չնայած Քոչարյանը արդեն բացվել է որպես կեղծ «շերիֆ»՝ Ծառուկյանն ու դաշնակները բացահայտորեն սկսել են նրան սատարել, թեև նա այս քաղաքական խաղի «դոնն» է: Այսպիսին է մոտավորապես իրավիճակը քաղաքական դաշտում: Այս վերջին լյուստրացիայից հետո «Հրաշալի քառյակի» գոյության անհրաժեշտությունը, որպես այդպիսին, վերանում է: Տարիներ շարունակ բացառելով Քոչարյանի հետ որևէ դաշինքի հնարավորությունը՝ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» այլընտրանք չունեն, քան փոխելու իրենց քաղաքական օրակարգը: Հակառակ պարագայում ստիպված են լինելու համակերպվել քաղաքական դաշտում «իզգոյի» կարգավիճակի հետ: Քոչարյանական կազմակերպված պետության, տնտեսության ծաղկման, գրեթե բարեկեցիկ պետության միֆերի և նրա կուտակած հսկայածավալ հարստության և երկրի անխնա թալանի մասին՝ հաջորդիվ... Վարուժան Բաբաջանյան
Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionExperience comfortable traveling with IDBank premium cardsUcom has published the 2023 financial audit report UBPay has joined IAMTN Payments NetworkThe Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Old Yerevan: IDBank’s New Branch in an Exclusive FormatAraratBank and SIA: Ongoing Partnership for Social EntrepreneurshipUcom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlementUcom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation ProgramArmenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia The Power of One Dram to "Moonk" technoschool Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions Incredibly long: Rocket Line 0% now for 12 months Junius: A Financial Literacy Game in the Idram Junior App Around 100,000 households are making use of Team's Internet; 2nd quarter indicators New IDBank Branch in the City of HrazdanUcom Successfully Concludes uGeneration Summer Internship Program IDBank and Idram at the "Horizon" Camp: The Power of One Dram Converse Bank has joined the UN Global Compact Initiative Ucom Launches Special Promotion for Students Ahead of Academic Year IDBank, Idram and Impact Hub Launch the SIA Armenia Incubation Program Ucom General Director Ralph Yirikian Becomes First Guest Speaker at "Skills Lab" AMD 4 165 643 to SIA Armenia program: Aren Mehrabyan Foundation is the august beneficiary of The Power of One Dram Ucom, in Cooperation with SunChild NGO, Installs Solar Panels in Tsaghkavan AraratBank once again completes the bond placement ahead of schedule EIB Global signs first direct loan agreement with an Armenian commercial bank Ucom Launches New Phase of Network Modernization in Armenia’s Regions Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024Unibank and Visa are gifting a trip to Tunisia for twoHow to cut costs? 5 tips from IDBank and IdramThe Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" Program Unibank placed bonds ahead of schedule Ucom’s fixed network has reached Byureghavan How is the largest solar power plant in Armenia built? AMD 4․046․161 to the Strong Mind NGO. July's beneficiary is the SIA Armenia programUcom is the main sponsor of the Armenian team at the Summer Olympic Games Get 3000 idcoins by synchronizing your Idram and IDBank accounts No payment via Idram? More than 21,000 points of sale accept payment via IdramUcom Offers New Affordable Bundle for Subscribers Traveling This Summer Ucom’s General Director Participated in The Silicon Mountains Shirak Technology Forum Ameriabank and COAF Pool Efforts to Develop Beekeeping in Lori Region Araratbank allocates $10 million in funding to women entrepreneurs