Ավիաընկերությունները մրցում են ոչ միայն ինքնաթիռների թվաքանակով, ուղևորափոխադրումների ու չվերթերի երկարությամբ, այլև շքեղության մակարդակով: Ու բնականաբար, այստեղ չէր կարող արաբ շեյխերի միջամտությունը չլինել, հայտնում է Orer.am-ը:
1. Շքեղության արշավի հերթական հոսքը սկսեց ԱՄԷ-ի Etihad ընկերությունը: Հաստ դրամապանակներ ունեցողներին, որոնց արդեն չի բավարարում առաջին կարգում սպասարկումը, հիմա կարող են օգտվել հատուկ տարբերակից: Այն գրեթե լիարժեք երկու սենյականոց համար է՝ հյուրասրահով ու ննջարանով, որտեղ կա իսկական երկտեղանոց մահճակալ:
2. Ճիշտ է, որ քնել երկրի վրա ու սավանի տակից դուրս գալ նշանակետի մոտ, անգամ սուպերուղևորի մոտ չի ստացվի, քանի որ ավիացիոն անվտանգությունը թելադրում է թռիչքի ժամանակ ու վայրէջք կատարելիս գտնվել նստած ու ամրագոտիով ամրացված:
3. Երկու սենյականոց լյուքսի ուղևորները ունեն նաև առանձին սանհանգույց` առանձին սպասարկող ծառայողով:
4. «Հասարակ» առաջին կարգի ուղևորները նույնպես չեն նեղվում՝ ունեն սեփական մեկտեղանոց կուպեներ:
5. Արդյունքում կուպեներում կարելի է հանգիստ քնել:
6. Իսկ նրանք, որոնք անգամ այս պայմաններում չեն կարողանում քնել, կարող են գնալ բար:
7. Լոգարանը ընդհանուր է, բայց դարձյալ կարող եք լողանալ:
8. Etihad-ի գլխավոր մրցակիցը Դուբայի Emirates ընկերությունն է, որը սակայն, դեռ կարող է պարծենալ առաջին կարգի սրահներով՝ միայն ավանդական ձևավորմամբ:
9. Emirates-ը շեշտը դնում է սերվիսի ու սպասարկման վրա:
10. Ավիափոխադրումների ծավալով Emirates-ը առաջատար է արաբական ուղևորափոխադրողների մեջ, սակայն չի ցանկանա ապագայում հետ մնալ շքեղության մակարդակով:
11. Հարավարևելյան Ասիայում արաբների հետ մատուցվող ծառայությունների մակարդակով մրցակցում է Սինգապուրի ավիաընկերությունը: Այստեղ խաղադրույքը տեխնոլոգիաներն են՝ ամեն ուղևոր ունի 23 դյույմանոց մոնիտոր:
12. Բազկաթոռների դիզայնը մշակվել է BMW-ի հետ համատեղ:
13. Մենյուն մշակված է հայտնի շեֆ խոհարարների կողմից, իսկ թռիչքից 1 օր առաջ պատվիրելու դեպքում ձեզ կմատուցվի ձեր պատվիրած ուտելիքը:
14. Ի տարբերություն ԱՄԷ-ի իրենց մրցակցի՝ Քաթարի պետական ավիաընկերությունը խաղադրույք է կատարում ոչ թե ավանդական արաբական արժեքների, այլ ժամանակակից դիզայնի ու տեխնոլոգիաների վրա:
15. Սակայն այսօրվա դրությամբ կատարացիները ունեն պարծենալու առիթ՝ հենց նրանք են առաջինը ստացել Airbus A350-ը կոմերցիոն շահագործման իրավունք:
16. Դրանում, սակայն, ինչպես նոր Boeing 787-երում, առաջին կարգ չկա՝ միայն բիզնես ու էկոնոմ:
17. Էքսցենտրիկ միլիարդատեր՝ բրիտանական Virgin Atlantic-ի սեփականատեր Ռիչարդ Բրենսոնի ոճը զգացվում է բառացիորեն ամեն ինչում՝ սկսած նստատեղերի դասավորությունից:
18. Ի դեպ, լիարժեք բարերը հայտնվել են առաջին անգամ այդ ավիաընկերության Boeing 747-ում:
19. Բազմոցները վերածվում են 208 սմ երկարության հորիզոնական ննջարանի: