Անկախացումից և Իրան-Հայաստան պետական սահմանների գործելուց հետո պարսիկ տղամարդկանց և հայ կանանց խառն ամուսնությունների հետևանքով ծնվել է ավելի քան 170 երեխա, հայտնում է Orer.am-ը:
Խառն ամուսնությունների հետևանքով ծնված երեխաների մեծ մասն ապրում է Հայաստանում, իսկ փոքր մասը` Իրանում: Վերջին տարիներին Երևանում վերանորոգվել ու վերաբացվել է 1760թ. կառուցված պարսկական մզկիթ, որը հայտնի է «Գյոյ» կամ «Կապույտ մզկիթ» անվամբ: Մզկիթ հաճախում են նաև պարսիկների հետ ամուսնացած հայուհիներ՝ հետևելով մահմեդական ողջ ծիսակարգին: 2014-ի տվյալով ծնվել է մոտ 600 երեխա, ու այսօր սա մեր իրականությունն է: Դեռ շատ վաղուց ժողովրդին սերմանում էին տարբեր մշակութային, նյութական, բարոյական արժեքներով: Ժողովուրդն էլ ազգ դառնալու փոխարեն մոռացավ իր արմատը: Հասարակության մի ստվար զանգված իր ինքնության, տեսակի պահպանման մասին գաղափար չունի ու դա մեր բոլորի ցավն է: Խնդիրը գենետիկական հիշողությունն է: Բացի այս կա նաև մի այլ, բոլորին հուզող հարց: Դա սոցիալական ճգնաժամային վիճակն է, որը հուզում է Հայաստանի մեծ մասին: Տղամարդիկ Ռուսաստան են գնում աշխատանքի փնտրտուքներով, այնտեղ ռուս աղջկա համն են տեսնում, և ինչ:
Հայ աղջիկը մնում է առանց հայ տղայի, հետևաբար տեղի է ունենում այն, ինչի դեմ հայ տղամարդը ի զորու չէ պայքարել: Սա անվերջ խնդիր է, բայց վերը նշված հաշվարկներն ու դառը իրականությունը տեղիք է տալիս այս խնդրին լուրջ վերաբերվել:
Հեղինակ՝ Անն Էքսուս