Այսօր «Միանում եմ» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպել է բողոքի ակցիա ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ,- հայտնում է Orer.am-ը :
Ակտիվիստները պահանջում են, որպեսզի Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի հրեշավոր սպանդի գործը քննվի Հայաստանում: Նախաձեռնության մասնակիցները հայտարարեցին, որ Ավետիսյանները մենակ չեն իրենց դժբախտության մեջ:
Ոստիկանները ակտիվիստ Վարդգես Գասպարիին թույլ չտվեցին մոտենալ դատախազության շենքի մոտ: Ի նշան բողքի՝ վերջինս պառկեց դատախազության շենքի դիմացի մայթին:
Հաղորդենք նաև, որ ակցիային ներկա չեն եղել Ավետիսյանների հարազատները: