Թուրքիայի նոր արտգործնախարարը հանդես է եկել իր առաջին հակահայկական հայտարարությամբ
International newsԹուրքիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Մևլութ Չավուշօղլուն նոր պաշտոնին անցնելուց անմիջապես հետո հանդես է եկել հակահայկական իր առաջին հայտարարությամբ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության հետ զրույցում Չավուշօղլուն հայտնել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ պայքար մղելու իր որոշման մասին:
Լրագողի այն հարցին ի պատասխան, թե ինչ է անելու Թուրքիայի նոր արտգործնախարարը Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ, Չավուշօղլուն ասել է. «Թուրքիան և Ադրբեջանը միասին են պայքարելու Հայոց ցեղասպանության դեմ»: Նա հավելել է նաև, որ ցակացած հարցում պատրաստ է միավորել ջանքերն ադրբեջանական կողմի հետ և ներդնել այնքան ջանքեր, որքան կաներ Ադրբեջանի արտգործնախարարը: