«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի անդամ Ստեֆանի Թոփալյանը երազել է իր հայրենի երկիրը և Ճապոնիան ներկայացնել երգի միջոցով: Երգչուհին գրառում է կատարել իր ֆեսյբուքյան պաշտոնական էջում:
«Ես «Եվրատեսիլ-2015» մրցույթի չորրորդ մասնակիցն եմ: Ինձ համար մեծ պատիվ է լինել այս ամենի մասը: Ինձ համար երազանք է Հայաստանը և Ճապոնիան ներկայացնել մի բանի միջոցով, որը ես սիրում եմ անել: Երաժշտությունը և իմ արմատներն ինձ համար շատ թանկ են: Ես ամեն ինչ կանեմ մեր թիմը բարելավելու համար: Շնորհակալ եմ բոլորիդ աջակցության համար, ես բոլորիդ շատ եմ սիրում: Տեր Աստված: Սա այնքա՜ն անիրական է: Իսկ դուք հուզվա՞ծ եք: Ես շատ հուզված եմ: Ներեցեք, որ ստիպված էի սա որպես գաղտնիք պահել, բայց… ես արդեն Հայաստանում եմ»,- նշել է Ստեֆանի Թոփալյանը:
Ճապոնահայ երգչուհի Ստեֆանի Թոփալյանը «Genealogy» խմբում ներկայացնում է Ասիա աշխարհամասը: «Այնքա՜ն շատ են այս պահին զգացողությունները: Զգում եմ, որ պատվի եմ արժանացել, հուզված եմ և, միևնույն ժամանակ, հպարտ: Ուրախ եմ լինել «Genealogy»-ի անդամ: Շատ շնորհակալ եմ»,- առաջին տպավորությունն էր արտահայտել Ստեֆանին: