Հանրահայտ ռուս հեռուստահաղորդավար Մաշա Մալինովսկայան լուսանկարներն է հրապարակել իր Թվիթերում։ Այսպիսով էկրանների աստղը ցուցադրել է իր նորացված կազմվածքը։ Եւ իսկապես, երեւում է, որ նոր կազմվածքի շնորհիվ նա ավելի երիտասարդ ու գեղեցիկ տեսք է ստացել, հաղորդում է «Русский мир» -ն։
Հիշեցնենք, որ 2011 թվականին իր Միրոն որդուն լույս աշխարհ բերելուց հետո, Մաշան գիրացել էր 20 կիլոգրամով։ Սակայն նա քիթը չէր կախել եւ անմիջապես անցել էր ավելորդ քաշի դեմ պայքարին։ Մալինովսկայան անընդհատ սպորտդահլիճ, լողավազան ու տարբեր տեսակի բաղնիքներ ու սաունաներ է այցելում։