Չեխ պատգամավորն Ադրբեջանից Կարեն Պետրոսյանի մահվան հանգամանքների թափանցիկ քննություն է պահանջում
Չեխ խորհրդարանականը ցավակցություն է հայտնում ադրբեջանական գերության մեջ սպանված հայազգի Կարեն Պետոսյանի մահվան կապակցությամբ և հուսով է` նրա մարմինը կվերադարձվի ընտանիքին որքան հնարավոր է շուտ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Չեխիայի խորհրդարանի պատգամավոր, Հայ-չեխական խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Ռոբին Բյոհնիշը:
«Առաջին հերթին, կցանկանայի իմ ցավակցությունը հայտնել Կարեն Պետրոսյանի հարազատներին և հույս հայտնել, որ ադրբեջանցիները կվերադարձնեն նրա մարմինն ընտանիքին որքան հնարավոր է շուտ: Անկախ երկու երկրների միջև առկա լարվածությանից` ես Ադրբեջանի իշխանությունների պահվածքը Կարեն Պետրոսյանի դեպքի առնչությամբ համարում եմ անընդունելի: Ադրբեջանը, ինչպես և Հայաստանը, Արևելյան գործընկերության ծրագրի անդամ է, և այն պետք հասկանա, որ իր քայլերը համատեղելի չեն եվրոպական արժեքների հետ: Եթե Ադրբեջանի իշխանություններն իրենք չլուծեն հարցը, ես հուս ով եմ` միջազգային հանրությունը բավականաչափ ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա Կարեն Պետրոսյանի մահվան հանգամանքները հետաքննելու և մեղավորներին պատժելու համար»,-ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի անընդհատ խախտման դեպքերին` Ռոբին Բյոհնիշը նշեց, որ դրանով ավելի է ընկնում Ադրբեջանի հեղինակությունը: «Այս գործողությունները ոչ միայն խաթարում են Մինսկի խմբի ջանքերը, այլ միևնույն ժամանակ վտանգի են ենթարկում ողջ Հարավային Կովկասի կայությունը: Ընթացիկ իրավիճակը ողջ տարածաշրջանում պետք է տեղի ղեկավարների համար խթան հանդիսանա, որպեսզի զարգացնեն իրենց երկրները` ի բարօրություն բոլոր քաղաքացիների, և հարևան երկրների հետ լավ հարաբերություններ ձևավորեն»,-ըն դգծեց նա: