Ուզում եմ ինչքան ԹԱՍԻԲՈՎ, ՄՏԱՀՈԳ ու ՀԱՅԱՍՏԱՆԸ սիրող կա, ուշադիր կարդա, ու ասի, պատրաստա թեկուզ երկար, թեկուզ դժվար, բայց պայքարի նոր փուլ մտնելուն, թե ոչ:
Blog-90 Ականներին մենք մահ, կռիվ ու պատերազմ ենք տեսել, ու էս օր մի քանի փսլնքոտ մեզ ասում են հոպ արա, մենք թուրքից էլ դաժան ենք, պիտի մեր սրի տակով անցնեք: Բա մեր ոտքի կանգնելու, մեր պայքարելու ոգին ու՞ր մնաց: Մեր արժանապատվությունը ամեն քայլափոխի բոմժ դարձած գիտնական, բանվորություն անող պատերազմի հերոս, միջքաղաքային ռազբոռկեքում սպանված անմեղ տղու սևազգեստ մայր տեսնելուց չի՞ վիրավորվում: Քայլեք քաղաքով, բոլորի աչքերը տխուր են: Բոլորը մտքերով են քայլում, Երևանում ուզում ես հազար ու տաս հազար գույնզգույն բան բեր ու լցրու, մեկա Երևանցին չի նկատում, ինքը չի վստահում: Ինքն ամեն լավ բան տեսնելուց միանգամից մտածումա «տեսնես ինձ սրանք որտեղ են քցած ուզում լինել»: Ու ճիշտ ա մտածում: Բայց ինչքա՞ն պիտի համբերենք, մարդիկ: Հերիք ա ստրուկի պես ապրենք: Եթե ուզում ես, եթե գիտես, որ մինչև վերջ կանգնող ես, ուզում եմ արձագանքդ տեսնեմ:
Ինչ անելը, ոնց անելը միասին կորոշենք:
Արմեն Մկրտչյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում: