Yerevan, 23.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թուրքական շաբաթ. «Միսս Թուրքիայից» մինչև պատգամավորության հայ թեկնածուն

Գալիպոլիի տոնակատարությունների չեղարկման մասին լուրերը, Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում ռազմական գործողությունների իրականացումը, ինչպես նաև երկրի ներսում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախապատրաստությունները մի քանիսն են այն կարևոր հարցերից, որոնք անցնող շաբաթվա ընթացքում օրակարգային էին Թուրքիայում: «Արմենպրես»-ը ողջ շաբաթվա ընթացքում հետևել է թուրքական ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումներին և ստորև ներկայացնում է դրանցից ամենաուշագրավները: Աշխատանքային շաբաթվա մեկնարկից առաջ Թուրքիայում և Հայաստանում խոսվող ամենակենտրոնական թեման թուրքական «Զաման» պարբերականի հոդվածն էր այն մասին, որ պաշտոնական Անկարան չեղարկել է Գալիպոլիի միջոցառումների իրականացումն ապրիլի 24-ին: Անանուն աղբյուրը պնդել էր, որ պատճառը գերտերությունների կողմից հետաքրքրության բացակայությունն էր այդ միջոցառումների նկատմամբ: Թուրքական պետական մարմինները, սակայն, շտապեցին անմիջապես հերքել տեղեկատվությունը: Երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնեցին, որ Գալիպոլիի մարտերի 100-րդ տարվան նվիրված տոնակատարությունները Թուրքիայում չեղարկելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Սրանով էլ, փաստորեն, փակեցին այս տեղեկատվության մասին շրջանառվող լուրերը: Այս շաբաթ հայտնի դարձավ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ սեփական ժողովրդին խաբելու թուրքական նախաձեռնություններին ավելացել է ևս մեկը: Պարզվեց, որ ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ստեղծված www.armeniangenocide100.org կայքի հասանելիությունն անօրինական կերպով Թուրքիայի տարածքում գործող համացանցային մի շարք պրովայդերների կողմից արգելափակված է: Մասնավորապես, թուրքական TTnet համացանցային ծառայություններ մատուցող ընկերությունը, առանց որևէ իրավական նախազգուշացման և դատարանի կողմից ընդունված որոշման, իր օգտատերերի համար անհասանելի է դարձրել Ցեղասպանության հարյուրամյակի առնչությամբ բացված կայքը: «Արմենպրես»-ի հետ զրույցում թուրքական իրավապաշտպան «ԴուրԴե» կազմակերպության խոսնակ Լևենթ Շենսևերը լուրջ իրավախախտում համարեց կատարվածը և կոչ արեց Թուրքիային անհապաղ դադարեցնել գրաքննությունը: Ցեղասպանության տարելիցին ընդառաջ թուրքական ժխտողական հերթական քայլը դարձավ ազգայնականների կողմից տարբեր քաղաքներում հայերին առնչվող սադրիչ պաստառների տարածումը: Ազգամիջյան թշնամանք սերմանող պաստառների վրա կար հետևյալ գրությունը. «Շնորհավոր մեր հայրենիքը հայերից մաքրելու 100-րդ տարին: Հպարտ ենք մեր փառապանծ նախնիներով»: Անցնող շաբաթ Թուրքիայում ձերբակալվեց Հրանտ Դինքի սպանության գործով կասկածյալ հերթական թուրք պաշտոնյան: Անկարայում ձերբակալումից հետո բուժզննում անցավ և Ստամբուլ տեղափոխվեց Դինքի սպանության ժամանակ Տրապիզոնի անվտանգության նահանգային վարչության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ռամազան Աքյուրեքը: Հունիսին Թուրքիայում նախատեսվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնեց Մարդինում բնակվող հայ 58-ամյա Զեքերիա Սաբունջին: Նա դիմում ներկայացրեց քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը' անդամագրվելու և ամռանը կայանալիք խորհրարանական ընտրություններին մասնակցելու նպատակով: Թուրքիայի զինուժի կողմից Սիրիայի տարածքում գտնվող Սուլեյման շահի դամբարանում իրականացված ռազմական գործողությունը շաբաթվա սկզբին Թուրքիայում ամենաշատը քննարկվող հարցերից մեկն էր: Այդ գործողությունն իրականացնելու համար թուրքական բանակն օգտագործել էր 700 զինվորականի, մոտ 100 միավոր զինտեխնիկա, այդ թվում' 39 տանկ: Թուրքական կողմը տարհանել էր Եփրատ գետի կղզիներից մեկում գտնվող Օսմանների դինաստիայի նախնիներից շահ Սուլեյմանի դամբարանը և այն պահպանող թուրքական զորախումբը: Սիրիայում, սակայն, Թուրքիայի նման քայլը համարել էին երկրի ինքնիշխանության ոտնահարում: Պաշտոնական Դամասկոսը հայտարարել է, որ իրեն իրավունք է վերապահում պաշտպանել սեփական հողը և ամենապատշաճ կերպով պատասխանել Թուրքիային: Ավելի ուշ Սուլեյման շահի դամբարանի տարածքի տերը հայտարարել էր, որ եթե Թուրքիան չփոխհատուցի իրականացրած գործողության հետևանքով իրեն հասցված վնասը, ապա ինքը կդիմի միջազգային դատարան: Անցնող շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պաշտոնական այց կատարեց «եղբայրական» Ադրբեջան: Իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո նա զերծ չմնաց հակահայկական հայտարարություններ անելուց: Մասնավորապես, նա կրկին Հայաստանի հետ խոսեց նախապայմանների լեզվով՝ առաջ քաշելով ղարաբաղյան հակամարտությունը հօգուտ Ադրբեջանի հանգուցալուծելու մասին թուրքական տեսակետը: Շաբաթվա ընթացքում Մալաթիայում կործանվեց երկու ռազմական ինքնաթիռ, վթարին զոհ գնաց 4 մարդ: Թե որն էր ռազմական ինքնաթիռների կործանման պատճառը, դեռևս հայտնի չէ, թեպետ ամենասկզբից էլ պատկան մարմինները հերքեցին արտաքին միջամտության հնարավորությունը: Օտարերկրյա ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում անցնող շաբաթ մոդել, «Միսս Թուրքիա -2006» տիտղոսը կրող Մերվե Բույուքսարաչն էր, ում սպառնում է երկու տարվա ազատազրկում սոցիալական ցանցերից մեկում գրառում կատարելու համար: Ստամբուլի դատախազությունը պահանջում է դատապարտել մոդելին այն բանի համար, որ վերջինս հրապարակայնորեն վիրավորել է հանրային գործչի՝ նախագահ Էրդողանին: Էրդողանական գրաքննության զոհն այս շաբաթ նաև հայտնի «Ջումհուրիեթ» պարբերականի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարն էր, ով կանչվել էր հարցաքննության, ապա արդեն ձերբակալվել էր: Նա մեղադրվում է իր հրապարակումներից մեկում Էրդողանին վիրավորելու՝ «գող» անվանելու մեջ: Շաբաթվա վերջին Ստամբուլում կանխվեց ԱՄՆ գլխավոր հյուպատոսարանի մոտ նախատեսված ահաբեկչությունը: Թուրք իրավապահ մարմինները կարողացան չեզոքացնել պայթուցիկներով կասկածելի տղամարդու, ով գտնվում էր հյուպատոսարանի շենքի մոտակայքում: Ամփոփեց Արաքս Կասյանը
Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts