ՀԱԿ-ը կգործի մարգինալների դաշտում
Blog
Խնդիրն այն է, որ ՀԱԿ-ը, համագործակցելով «Ժառանգության» և ԲՀԿ-ի հետ, որոշակի հարցերում մուտացիայի էր ենթարկվել, այսինքն` ձևախեղվել էր: Այլ կերպ ասած ՀԱԿ-ը, գործակցության ձևաչափ ստեղծելով ԲՀԿ-ի հետ, որոշակիորեն փոխել էր և մեղմացրել էր իր արմատական մոտեցումները, նույնիսկ իր վրա կրել «ոչ իշխանական» անվանումը: Իրականում տեղի ունեցածը նահանջ էր ՀԱԿ-ի կողմից` հանուն ԲՀԿ-ի հետ համագործակցության:
Իսկ հիմա արդեն, երբ ԲՀԿ-ն գտնվում է չկողմնորոշված վիճակում և իրեն դուրս է դնում ընդդիմադիր դաշտից, նման իրավիճակում ՀԱԿ-ը ստիպված է վերադառնալ իր նախկին ելման դիրքերին, միաժամանակ լուսանցքային ընդդիմադիր ուժերը վերածվում են օպոզիցիոն արենայում ՀԱԿ-ի հակառակորդների:
Այսինքն` ընդդիմադիր դաշտում այսպես կոչված «ոչ իշխանական փուչիկի» պայթյունի արդյունքում ոչ միայն փլուզվեց եռյակը, այլ նաև ՀԱԿ-«Ժառանգություն» համագործակցությունը, և դաշտում մնացին միայն ընդդիմադիրները, որոնցից ամենակենսունակն էլ իշխանության հետ պայքարի մեջ մտնելու հայտ կարող է ներկայացնել: Այլ բառերով ասած` հեգեմոն ընդդիմադիր դառնալու համար պայքարը ընդդիմադիրների միջև այլևս իրողություն է:
Նարեկ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը