Բեյոնսե
Բեյոնսեի ամուսնական մատանին արժե 5 մլն ԱՄՆ դոլար:
Հանրահայտ երգչուհին կրում է 18 կարատանի ադամանդով մատանի, որը պատրաստել է Լորրեյն Շվարցը: Բեյոնսեի ամուսինը՝ Ջեյ Զին, այն 2007 թվականին գնել է 5 մլն ԱՄՆ դոլարով:
Ժաքլին Քենեդի-Օնասիս
Միլիարդատեր Արիստոտել Օնասիսը 1968 թվականին իր ապագա կնոջ՝ Ժաքլին Քենեդիի համար ձեռք բերեց շքեղ մատանի՝ հսկայական ադամանդե քարով՝ 40.42 կարատ:
1996 թվականին այն վաճառվեց 2,6 մլն ԱՄՆ դոլարով, ինչի շնորհիվ այն դարձել է պատմության մեջ ամենաթանկարժեք ամուսնական մատանիներից մեկը:
Մրայա Քերի
Երգչուհի Մրայա Քերիի ամուսնական մատանին զարդարված է 17 կարատանի վարդագույն ադամանդով:
Ռեփեր Նիկ Քեննոնը 2008 թվականին երգչուհին առաջարկություն արեց՝ նվիրելով նրան 2,5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ մատանին:
Քեթրին Զեթա Ջոնս
Մայքլ Դուգլասը և Քեթրինը նշանադրվել են 1999 թվականի դեկտեմբերի 31-ին, իսկ 2000 թվականի նոյեմբերին ամուսնացել են:
10 կարատ ադամանդով ամուսնական մատանին, որը կրում է Քեթրինը, արժե 2,5 մլն ԱՄՆ դոլար:
Այն պատրաստված է հազվագյուտ ոսկուց, որի պաշարները բնության մեջ աստիճանաբար սպառվում են, ուստի այն համարվում է ամենաթանկարժեք մետաղներից մեկը:
Քիմ Քարդաշյան
Բասկետբոլիստ Քրիս Համֆրիսը առաջարկություն անելով հոլիվուդյան աստղ Քիմ Քարդաշյանին՝ նրան նվիրել էր 2 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ամուսնական մատանի: Մատանին զարդարված էր 16,5 կարատ ադամանդով, որն էլ իր հերթին շրջապատված է երկու այլ 2 կարատե ադամանդներով: Ու չնայած այս թանկարժեք զարդին, նրանց ամուսնությունը տևեց 72 օր: