Տաքսիների լիցենզավորման նոր ընթացակարգի մասին
Blog
Մի խումբ վարորդներ, դժգոհ են նոր օրենքից: Երեկ վերջիններս հավաքվել էին Հանրապետության հրապարակում իրենց բողոքի ձայնը լսելի դարձնելու համար: Վարորդների բողոքը այն է, որ նրանք չեն պատրաստվում գնել հաշվիչներ, քանի որ դրանք բավականին թանկ արժեն, մոտավորապես 50 – 70 հազար դրամ:
Հանուն արդարության պետք է նշենք, որ հաշվիչների բացակայության հետևանքով սպառողները բազմիցս ունեցել են անախորժություններ և որոշակի խնդիրներ, կապված վճարվող գումարի հետ: Պատահակն չէ, որ մենք օգտվում ենք հիմնականում այն տաքսիներից, որոնցում առկա են հաշվիչներ, ինչու՞...
Պատճառը պարզից էլ պարզ է: Շատ են մարդիկ մեր շրջապատում , ովքեր հաճախ տուժել են առանց հաշվիչ տաքսիներից օգտվելուց, որովհետև հաճախ վարորդները պահանջվում են գումարներ, որոնք մի քանի անգամ նորմայից բարձր են:
Չենք կարող չփաստել, որ շատ ժամանակ հաշվիչով և առանց հաշվիչ տաքսիների, նույն ճանապարհի համար պահանջվող արժեքը միմիանցից 500-800 դրամ տարբերություն են ունենում:
Այո, այն, որ երկրում ստեղծված սոցիալական վիճակում, լրացուցիչ 50-70 հազար դրամը մեր հասարակության համար բավականին մեծ գումար է, դա փաստ է, սակայն հաշվիչներ գնելու համար ծախսը արվում է մեկ անգամ, բայց հասարակության ավելի լայն շերտերի համար, ովքեր օգտվում են տաքսի ծառայություններից, այն երկարաժամկետում «խնայողությունների» և ավելորդ անախորժություններից զերծ մնալու համար կարևոր նշանակություն ունի:
Ժորա Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը