Հանրապետության տարածքում՝ մարտի 4-ին օրվա երկրորդ կեսին, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 5-ին լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան տեսքով, 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին' հարավ-արևմտյան 3-8մ/վրկ, 4-5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ, լեռնային գոտիներում բուք և ցածր տեսանելիություն:
Օդի ջերմաստիճանը 5-ի ցերեկը և 6-ի գիշերը կնվազի 5-8, 7-8-ին կբարձրանա 8-10 աստիճանով:
Երևանում՝ մարտի 4-ին օրվա երկրորդ կեսին, 5-ին սպասվում են տեղումներ, 5-իգիշերը բարձրադիր գոտիներում ձյան տեսքով, 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: