Էկզիստենցիալիզմը կամ գոյության փիլիսոփայությունը փիլիսոփայության հատուկ ուղղություններից է, որն իր զարգացումն է ստացել 20-րդ դարում:
Էկզիստենցիալիզմի հայրը համարվում է հանճարեղ դանիացի փիլիսոփա Սյորեն Օբյու Կյերկեգորը: Ըստ նրա՝ հոգին առաջնային է, իսկ մարմինը՝ երկրորդական: Կոպենհագենցի փիլիսոփայի կարծիքով՝ կյանքի ընթացքում մարդն անցնում է մեկը մյուսին հաջորդող փուլերով: Այդ փուլերն են էսթետիկականը, էթիկակականը և կրոնականը:
Էսթետիկական փուլում մարդն ուղղված է դեպի արտաքին աշխարհը, և նրա կյանքի նպատակը հանդիսանում են հաճույքները: Այս փուլի խորհրդանիշը Դոն Ժուանն է:
Էթիկական փուլում հաճույքների հետևից ընկնելը փոխարինվում է պարտքի զգացումով, և մարդը ինքնակամ ենթարկվում է բարոյական օրենքներին: Այս փուլի խորհրդանիշը Սոկրատեսն է:
Սակայն մարդկային ընտրությունը այսքանով չի սահմանափակվում: Առջևում դեռ կա հավատքի ընտրությունը: Հենց սա էլ մարդկանց տանում է դեպի երրորդ՝ կրոնական փուլը: Ընտրելով հավատքը որպես կյանքը կարգավորող գործոն՝ մարդը հավատքի միջոցով շտկում է էթիկական փուլի թերությունները: Հավատքի փուլում մարդը ծառայում է Աստծուն: Ընդ որում՝ կյանքը, որը լի է տառապանքներով, վերագտնում է արդարացում և իմաստ՝ փրկության ձգտման շնորհիվ: Տառապանքը հատուցումն է Աստծուն՝ փրկության համար:
Նարեկ ՍտեփանյանOrer.am