ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 5-ին` ժամը 14.18-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղում` «Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 34SA043 պետհամարանիշի (վարորդ` Գ. Բ.), «ՎԱԶ-21010» մակնիշի 08LS966 պետհամարանիշի (վարորդ` Բ. Ս.) և «Միցուբիշի» մակնիշի 266UO12 պետհամարանիշի (վարորդ` Դ. Ա.) ավտոմեքենաները. վերջինիս ուղևոր Տ. Հ.-ն տեղի ուժերով տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ: