25-ամյա ավստրալացի ֆիթնեսի մարզիչը Mel М-ն իր բլոգում տեղադրել է երկու լուսանկար՝ արված «մինչ» ու «հետո» ոճում, որոնք ցուցադրել են իր կազմվածքի վրա արված հաջող աշխատանքի արդյունքները:Լուսանկարներից մեկում աղջկա կազմվածքն իդեալական չէ, իսկ մյուսում նա զգալի նիհարած է:Չնայած, որ համացանցում բազմաթիվ են նման լուսանկարները, հենց այդ լուսանկարն է դարձել չափազանց հայտնի:Լուսանկարների միջև տարբերությունը ոչ թե 15 ամիս է, այլ 15 րոպե:Որպեսզի «ազատվի» ավելորդ կիլոգրամներից, աղջիկը պարզապես փոխել էր սանրվածքը, հագել ավելի գրավիչ ներքնազգեստ, փոխել էր կեցվածքը, իրեն քաշել փորը ու օգտագործել արհեստական արևայրուք առաջացնող կրեմ:Այս լուսանկարների միջև ժամանակը 5 րոպե է:
Այստեղ աղջիկն ընտրել է ճիշտ լուսավորություն, որը թաքցնում է կազմվածքի թերությունները, կրում է ճիշտ ընտրված ներքնազգեստ ու ավելի շահեկան կեցվածք: Թվում է՝ դա երկարատև ու ինտենսիվ նիհարելու շարունակական արդյունք է:Սա Ջենիֆերն է՝ 3 երեխաների մայրը, որը «վերականգնվել է» ծննդաբերությունից հետո: Իսկ իրականում ավելորդ կիլոգրամները թաքցրել են հաջող ընտրված ֆիլտրն ու կեցվածքը: Աղջկա ու պատանու լուսանկարներ, որոնք «գտել են» արագ նիհարելու գաղտնիքը: Ինչպես տեսնում եք, բացի ճիշտ դիրքից` կան նաև մի շարք այլ գաղտնիքներ՝ ժպիտն ու վստահ հայացքը:
Նման լուսանկարները հաճախ օգտագործում են նորաձև սուպերդիետաներ, դեղահաբեր ու համալիր վարժություններ գովազդելու համար: Սակայն հարկավոր չէ կուրորեն վստահել դրանց: Դուք նույնպես կարող եք հեշտորեն կատարել քաշը կորցնելու իմիտացիա: