Yerevan, 20.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայտնի է Եվրատեսիլ-2015-ի մասնակից "Genealogy" խմբի "Don't deny" երգի տեսահոլովակի պրեմիերայի օրը

Lifestyle
Եվրատեսիլյան հայաստանյան կոնցեպտի և մասնակցության մասին նոր մանրամասներ. մեկնաբանում է Գոհար Գասպարյանը “Genealogy” գաղափարի և կոնցեպտի մասին «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի այս տարվա ֆանտաստիկ նշանաբանը մեզ ոգեշնչեց ստեղծել “Genealogy”-ն: Մեր 6 մասնակիցներին իրար միավորում է 2 առանձնահատկություն՝ առաջինն այն է, որ նրանց երակներով հոսող արյունը պարունակում է հայի գենը, դիմագիծն ու Հայաստան երկրի հարուստ պատմությունը: Եվ երկրորդ՝ երաժշտությունը, որը նույնպես գենետիկորեն միավորում է: Մենք «կամուրջ ենք կառուցել» անցյալի ու ներկայի միջև, հայկական գենետիկայի ու համաշխարհային երաժշտության միջև, Հայաստանի ու «Եվրատեսիլ»-ի միջև: Սա պատմության ու երաժշտության ծագումնաբանությունն է՝ կենաց ծառը, որն ինչպես երևում է տարբերանշանից, ունի ամուր արմատներ և դեպի վեր ձգվող ճյուղեր, որոնք նման են իրար միացող մոլեկուլների: Տարբերանշանի հեղինակը Հանրային հեռուստաընկերության դիզայներ Լուիզա Պետրոսյանն է: Մասնակիցների մասին Մենք՝ հայերս, բազմաթիվ տաղանդավոր արտիստներ ունենք աշխարհով մեկ սփռված և ցանկացած հայ գիտի «Հայաստան-Սփյուռք-Արցախ» միասնության մասին: Գաղափարն իրականացնելիս և մասնակիցներին ընտրելիս հիմնական դժվարությունը հստակ ուղղություն, հստակ աշխարհագրություն ընտրելու անհրաժեշտությունն էր: Սկսեցինք փնտրել շնորհալի, երիտասարդ և բարետես արտիստների: Սկզբնական ցուցակը բավական մեծ էր, այն ներառում էր շուրջ 30 հոգի, բայց, քանի որ «Եվրատեսիլ»-ում թույլատրելի են միայն 6-ը, Հանրային հեռուստաընկերությունը կատարեց խիստ ընտրություն՝ հաշվի առնելով կենդանի երգելու նրանց կարողությունները, ոճային և ձայնային տարբերություններն ու առանձնահատկությունները: Եվրոպա աշխարհամասից ընտրեցինք Եսայի Ալթունյանին, քանի որ բացի գեղեցիկ ձայն ունենալուց, նա նաև որոշակի հայտնիություն ուներ Հայաստանում: Մի քանի տարի առաջ նա մասնակցել էր Հանրայինի երաժշտական նախագծերից մեկին, նկարահանել Երևանին նվիրված տեսահոլովակ: Ասիա աշխարհամասում նույնպես շատ էին մասնակիցները, բայց Ստեֆանի Թոփալյանը մեզ համար բացահայտում էր՝ իմ բացահայտումը, քանզի ոչ ոք երբևէ չէր լսել նրա մասին Հայաստանում: Շատ դժվար էր նրան համացանցով գտնելը, բայց ճակատագիրը հրաշքներ է գործում: Ճապոնահայի հետաքրքիր դիմագծերով և նուրբ ձայնով մեր հայրենակցուհին նույնպես միացավ նախագծին: Ամերիկայի դեպքում ավելի հեշտ էր մեր ընտրությունը, քանի որ այնտեղի հայ համայնքը շատ մեծ է և մենք որոշ չափով ճանաչում ենք բոլորին: Բացահայտումներ եղան Հարավային Ամերիկայում, բայց, ի վերջո, կանգ առանք նրբագեղ Թամար Կապրելյան երգչուհու վրա, որը նույնպես ուներ որոշակի հայտնիություն հայ երկրպագուների շրջանակներում, որոնք նույնիսկ մի քանի տարի առաջ սոցիալական ցանցերում ակտիվ քննարկում էին նրա անունը «Եվրատեսիլ»-ի շրջանակներում: Աֆրիկայում ընտրությունն այդքան էլ մեծ չէր, մասնավորապես Եթովպիայում և Եգիպտոսում են հայերը հիմնված: Վահե Թիլբյանին ընտրեցինք, որովհետև կենդանի երգելու փորձ ունի, հիմնականում նվագախմբով է հանդես գալիս, ինչպես նաև մեծ հայրենասեր է և էնտուզիաստ: Ավստրալիայում մենք ունենք ավագ սերնդի հրաշալի երգչուհի, մասնագետ Արաքս Մանսուրյան, հենց նա էլ խորհուրդ տվեց լսել իր աշակերտներից մեկին՝ Մերի-Ջինին: Այս ընտրությունը տևեց ընդամենը 1 րոպե: Առանց երկար մտածելու համաձայնեցինք, որովհետև օպերային երգչուհու այս հզոր ձայնը գերում է հենց առաջին րոպեից: Խմբում չէր կարող չլինել Հայաստանի Հանրապետությունից որևէ մեկը, քանզի կամուրջը ստեղծվում է հենց Հայաստանի և «Եվրատեսիլ»-ի միջև: Եվ ահա այն երգիչը, որը կբացահայտվի տեսահոլովակի պրեմիերայով, հենց կենտրոնն է, միացնող օղակը, մեր «ծագումնաբանության» գենետիկ կապը: Նրա ձայնը հզոր է և բազմաոճ, նույնիսկ երգում նա կարծես կապող օղակն է 5 ձայների: “Don’t deny” երգի և տեսահոլովակի մասին Երգը նույնպես անցել է ներքին ընտրության փուլ: Մենք համագործակցել ենք բազմաթիվ հայ կոմպոզիտորների և խոսքերի հեղինակների հետ: Ինձ հատկապես այս տարի ուրախացրեց այն հանգամանքը, որ նախորդ տարվա մեր եվրատեսիլյան հաջողությունից հետո ոգևորություն կար և մեծ ցանկություն ստեղծելու հաղթական մի երգ: Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական թիմի ընտրությունը կանգ առավ կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանի և խոսքերի հեղինակ Իննա Մկրտչյանի համատեղ աշխատանքի վրա: Սա այն երգն էր, որն ամենից շատ էր համահունչ 6 երգիչների, «Եվրատեսիլ»-ի ֆորմատի և ցանկալի տրամադրության համար: Որոշվեց երգը և տեսահոլովակը միաժամանակ մատուցել հանդիսատեսին: Կարծում ենք, որ այդպես երգն ավելի է տպավորվում և ասելիքն ավելի ցայտուն է լինում: Երգը համամարդկային արժեքների մասին է, իսկ ասելիքը մեկն է. «Երջանկությունը ծնվում է, երբ մարդիկ միասնական ու հաշտ են միմյանց հետ (ընտանիքում, սիրային և այլ հարաբերություններում): Սերունդները փոխվում են, բայց ծագումնաբանությունը՝ ոչ, ուստի սիրո ու համերաշխության արժեքները մնայուն են»: Մասնակիցները կարճ ժամանակով այցելեցին Հայաստան, ձայնագրեցին երգը, նկարահավեցին տեսահոլովակում, որի ռեժիսորն է Արեն Բայադյանը: Ինչպես նաև լուսանկարվեցին մի քանի օրիգինալ ֆոտոշարքերում՝ աշխատելով ոճաբան Արմեն Գալյանի հետ: Տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա մարտի 12-ին Առաջին ալիքի երեկոյան եթերում' ժամը 21:30-ին Առաջին լրատվականի հիմնական թողարկումից անմիջապես հետո, ինչպես նաև Եվրատեսիլ երգի մրցույթի պաշտոնական www.eurovision.tv կայքում: Գոհար Գասպարյան- «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia