Մարտի 6-ին Երեւանի մարզահամերգային համալիրում Իրինա Ալեգրովայի մենահամերգը չեղյալ է հայտարարվել, ընդ որում՝ համերգն սկսվելուց մի քանի րոպե առաջ:
NEWS.am STYLE-ի թղթակիցը համալիրից հայտնում է, որ ժամը 19:00-ից համերգասրահի դռների մոտ հոծ բազմություն է հավաքվել, սակայն դռները չեն բացում՝ պատճառաբանելով, որ Ալեգրովան իրեն վատ է զգում:
Քիչ առաջ համերգի կազմակերպիչները հանդես եկան հայտարարությամբ, որով հաստատեցին, որ երգչուհին վատառողջ է եւ հայտնեցին, որ համերգը կկայանա ուղիղ մեկ ամսից՝ ապրիլի 6-ին, Մարզահամերգային համալիրում:
- See more at: http://style.news.am/arm/news/20582/irina-alegrovayi-erevanyan-menahamergy-sksveluc-ropener-araj-chexyal-e-haytararvel.html#sthash.gpMuVXKz.dpuf