Ծխախոտ. այս չարիքն ամենուր է և կարողանում է կառավարել մարդկանց:Հայաստանում շատ հեշտ է ծխախոտ ձեռք բերելը: Այս թույնի հանդեպ սեր ունեցող մարդկանց քանակն էլ գնալով աճում է: Մեր երկրում գրեթե չկան արգելքներ ծխախոտի նկատմամբ, որն էլ ծխողների տարիքային բազմազանության պատճառ է դառնում:
Ով, երբ և որտեղ ցանկանում ծխում է, և այս ամենից մարդկանց անլրջության մասին լուրջ հետևություններ կարելի է անել:
Այսօր նիկոտինային կախվածություն ունեցող մարդկանց թիվն ամբողջ աշխարհում արդեն գերազանցում է 1,5 միլիարդը:
Թե՛ ներկայում, թե՛ անցյալում ծխողների մոտ տեղի է ունենում գեների փոփոխություն, որոնք պատասխանատու են իմունիտետի, այդ թվում՝ տղամարդու սերմնահեղուկի որակի համար:
Կան մարդիկ, որոնք այլևս չեն ծխում, ինչի արդյուքնում էլ նրաց օրգանիզմում վերանում են ծխելուց առաջացած խնդիրները, սակայն կան մարդիկ, որոնց օրգանիզմի համակարգը թույլ չի տալիս վերականգնվել լիարժեք ձևով:
Ծխախոտների հանդեպ կիրքը վնասակար երևույթներից է, որը գաղտնիք չէ` ինչ բացասական ազդեցություններ կարող է թողնել օրգանիզմի վրա և հատկապես՝ իգական սեռի ներկայացուցիչների: Բայց պետք է գիտակցել նաև այն, որ ծխելն այդքան վտանգավոր չէ հենց կանանց համար, որքան՝ նրանց ապագա երեխաների:Ծխախոտի վնասն աղջիկների, օրիորդների և կանանց համար
Ծխախոտ օգտագործող կանանց մոտ մեծ է բորբոքային հիվանդությունների ռիսկը, որի հետևանքով նրանք կամ վիժում են, կամ երեխան ծնվում է մահացած: Երեխաների բեղմնավորումից 3 տարի առաջ ծխած ամեն ծխախոտ կարող է բացասական ազդել նրանց վրա: Այդ երեխաները ծնվում են զարգանալուն խանգարող և առաջնահերթ նեյրոհոգեբանական պաթոլոգիաներով, ինչի արդյունքում հնարավոր է, որ ունենան արտներ:
Այսօր ծխախոտի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները գովազդի միջոցով քարոզում են բարակ տեսակի ծխախոտի (slims) քիչ վնասակար լինելը: Սակայն դրանք նույքան բացասական ազդեցություն ունեն, որքան և մնացածները:
Ծխող կանանց մոտ առաջանում է հազ, ձայնի խռպոտություն, բերանից տհաճ հոտ է գալիս, մաշկը դառնում է թոշնած, ատամները դեղնում են: Որպես կանոն՝ նրանք շատ շուտ են ծերանում: Նրանց մոտ տեղի է ունենում վաղաժամկետ սեռական դիսֆունկցիա:
Այս ամենը ենթադրում է, որ երեխաները պատասխան են տալիս մայրերի և հայրերի ծխախոտի հանդեպ թուլության համար. վնաս հասցնելով երբեմն մեր երեխաների առողջությանը, երբեմն էլ՝ կյանքին, հարստացնում ենք ծխախոտ արտադրող կազմակերպություններին և հնարավորություն տալիս նրանց երեխաներին անհոգ կյանքով ապրել…
Միգուցե, եթե լինեն որոշ սահմանափակումներ՝ կնվազի Հայաստանում ծխողների քանակը: Օինակ` ծխախոտային մի քանի հատուկ խանութներ լինեին, այն էլ՝ թանկ գներով, ինչպես նաև օրենքի միջոցով կտրականապես արգելվեր փակ վայրերում ծխելը և տարիքային սահմանափակումը վերանայվեր:
Հեղինակ՝ Անն էքսուս