Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, սպառելով տենդերների նկատմամբ հետաքրքրությունը, նոր պրոյեկտ է մտածել: Գրում է «Հրապարակ»-ը:
Մարզի դպրոցների ավագ դասարանների յուրաքանչյուր աշակերտից 6 հազարական դրամ են հավաքում, որ Ցեղասպանության տարելիցի շրջանակներում այցելեն պատմական հայրենիք: Սակայն ճանապարհորդությունն ավարտվում է Անիի դիմացի սարալանջին. փշալարերի մյուս կողմից դպրոցականներին ցույց են տալիս պատմական հայրենիքն ու հետ բերում տուն:
Թեև բացահայտ չեն ասում, որ այս կրեատիվ նախաձեռնությունը մարզպետինն է, բայց այստեղ առանց նրա իմացության դպրոցներում անգամ հավաքարար չի նշանակվում:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։