«Պատերազմը չունի կանացի դեմք». այսպես է կոչվում բելառուս գրող Սվետլանա Ալեքսիևիչի գիրքը, որտեղ նկարագրված է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կռված կանանց ճակատագիրը:
Ու թեև արդեն 70 տարի է անցել մարդկության պատմության մեջ ամենաողբերգական պատերազմից, մարդիկ չեն դադարում պատերազմել: Աշխարհում ներկայում ընթանում է մոտ 50 զինված հակամարտություն, որտեղ ներգրավված են ավելի քան 60 երկիր:
Մարտի 8-ին ընդառաջ Orer.am-ը ներկայանցնում է այն կին զինվորներին, որ մարտնչում են Սիրիայում, Իսրայելում ու Ուկրաինայում ընթացող մարտերին:
1. Կին զինծառայողները «Մայր Այշա» գումարտակից, Հալեպ, Սիրիա, 2015թ. հունվարի 32. «Մայր Այշա» գումարտակի կին զինծառայողները 3.Քուրդ աղջիկ զինյալները Ռաս-ալ-Այնի երթի ժամանակ4. «Մայր Այշա» գումարտակը Հալեպում, Սիրիա 5.Իսրայելցի կին զինծառայողները «Կարակալ» գումարտակից, պատգարակով տանում են իրենց ընկերոջը Նեգև անապատով 20 կմ-անոց երթի ժամանակ, 2014թ. մայիս 6. «Կարակալ» գումարտակի իսրայելցի զինծառայողը 20 կմ-անոց երթից հետո 7. 20 կմ-անոց երթը ծանր փորձություն է անգամ մարզված զինվորի համար 8. Հանգիստ Նեգև անապատում երթի ժամանակ9. Ուկրաինացի զինծառայող Լուգանսկի մոտ զինվորական ճամբարում, 2014թ. սեպտեմբեր 10. Աղջիկ զինվորը Արևելյան Ուկրաինայում կռվում է անջատողականների կողմից11. Ում Ջաֆարը Սիրիայի ազատ բանակի մարտիկ է, ամուսնու՝ գումարտակի հրամանատար Աբու Ջաֆարի ու Ֆատեն անունով դստեր հետ Հալեպի իր տանը, 2013թ. փետրվարի 12: Պատերազմից առաջ Ումը վարսավիր էր, իսկ ամուսնու անցկացրած զինվորական նախապատրաստությունը անցնելուց հետո համալրեց Սիրիայի ազատ բանակի շարքերը12. Այշա Ֆարուկը պակիստանյան բանակի միակ ռազմական օդաչուն է: Ֆարուկը այն 19 կանանցից մեկն է, որը օդաչու է դարձել վերջին տասնամյակում Պակիստանում: 13. Կին զինվորը ՑԱԽԱԼ-ի իսրայելական ռազմական ռադիոկայանում՝ եթերի ժամանակ14.ՑԱԽԱԼ-ի իսրայելցի զինվորականները աշխատում են խմբագրությունում15. Իսրայելցիները պատսպարվում են ռմբապաստարանում՝ լսելով ազդանշանի ձայնը16. Կամավորական կանայք Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում 17. Կին մարտիկը օդ է կրակում АК-47 ինքնաձիգից՝ իմանալով Բենղազիից 2011թ. Կադդաֆիի զորքերի դուրսբերման մասին18. Ուկրաինացի զինվորական օդաչու Նադյա Սավչենկոն, որը ավելի քան 60 օր հացադուլ է անում Մոսկվայում՝ ի նշան իր կալանավորման բողոքի