Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ստորագրել է մինչ 2015թ. վերջ ՌԴ նախագահի աշխատավարձը 10%-ով կրճատելու մասին հրամանագիրը: Նախագահի և վարչապետի աշխատավարձերի մասին պաշտոնական տվյալներ չեն հրապարակվում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Համաձայն 2014թ. ապրիլի 11-ին հրապարակված եկամուտների և ծախսերի մասին հայտարարագրի՝ ՌԴ նախագահի տարեկան եկամուտը 2013-ին եղել է 115.400 դոլար, իսկ վարչապետինը՝ 133.900 դոլար:
ՏԱՍՍ գործակալությունը որոշել է պարզել, թե որքան են ամսական վաստակում այլ երկրների առաջնորդները:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա՝ 33.000 դոլարՀարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զումա՝ 21.000 դոլարՄեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոն՝ 20.000 դոլարՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդ՝ 20.400 դոլարԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկել՝ 18.500 դոլարԲրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆ՝ 11.800 դոլարԱրգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշներ՝ 10.000 դոլարՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրո՝ 6.200 դոլար