Yerevan, 23.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թուրքիան ոչ միայն լռում է, այլ՝ ինչ-որ ճակատամարտի 100-ամյակ նշում, արձաններ փնովում. Հ. Հարությունյան

Օրերս Ստամբուլի դատարանի կողմից որոշում է կայացվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղավոր ճանաչել արվեստի գործը փնովելու համար և պարտավորեցնել վերջինիս որպես բարոյական փոխհատուցում հեղինակին 10 հազար լիրա (2,5 հազար դոլար) տուգանք վճարել: Նշենք, որ խոսքը վերաբերում է թուրք և հայ ժողովուրդների բարեկամության հուշարձանին, որը պիտի կանգնեցվեր Կարսում: Փաստորեն, Գալիպոլիի ճակատամարտի օրը տեղափոխելուց էլ թուրքական իշխանությունը չհանգստացավ, այն այժմ անճարությունից իր զայրույթը թափում է հայերի հետ կապ ունեցող ամենքի եւ ամեն ինչի վրա` անգամ արձանների: Թուրքական իշախնության ցինիզմի հասնող գործելաոճի վերաբերյալ, Orer.am-ը զրուցեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի հետ: -Այն ինչ այսօր տեղի է ունենում պարզապես ցինիկ պատասխան է՝ ուղղված Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Հայերը պետք է բոյկոտեն նրանց յուրաքանչյուր քայլը եւ դա պետք է անեն ոչ միայն այնտեղի, այլ աշխարհի բոլոր հայերը: Նման քայլերով Թուրքիան ապացուցում է, որ առաջիկայում մտադիր չէ ճանաչել 1915 թվկանի ցեղասպանությունը: Նա ոչ միայն լռում է, այլ ինչ-որ ճակատամարտի 100-ամյակ է նշում, անգամ արձաններն է փնովում: Գիտեք, մի դիտարկում պետք է անեմ, այս քայլերն առաջին հերթին ծաղր են հենց Թուրքիայի համար: Կարծում եմ՝ Թուրքիայի վարած քաղաքականությունը բումերանգի էֆեկտ կունենա: Եվրոպայի, Ամերիկայի եւ մյուս առաջադեմ հասարակություններն արդեն իսկ գիտեն՝ ով է Թուրքիան եւ ինչ քայլերի է գնում Հայոց ցեղասպանության հարցը չեղյալ հայտարարելու համար: -Ինչ նոր մեխանիզմներ է հարկավոր մշակել, որպեսզի Թուքիան, այնուամենայնիվ, ընդունի Հայոց ցեղասպանությունը: -Մեր մեխանիզմն այն է, որ մենք այսօր ողջ աշխարհին եւ առաջադեմ հանրությանն ավելի խորությամբ ծանոթացնենք մանրամասնություններին՝ կլինի դեպքերով, ականատեսների վկայություններով, թե գրքերով: -Խոսեցիք ԱՄՆ-ից, սակայն, ինչպես տեսնում ենք, մինչ օրս Ամերիկան չի ընդունել 1915 թվականին տեղի ունեցածը` որպես ցեղասպանություն: -ԱՄՆ-ն իր շահերն ունի, այդ ամենը կապված է գեոպոլիտիկայի հետ, եւ եթե չլինեին այդ շահերը, ապա ե՛ւ Ամերիկան, ե՛ւ Եվրոպան վաղուց ճանաչած կլինեին Հայոց ցեղասպանությունը: -Որտե՞ղ է Թուրքիայի բախտը բերել, որ գերտերությունները մինչ օրս կանգնած են նրա կողքին: -Թուրքիայի բախտը բերում է նրանով, որ նրանք ունեն Բոսֆոր-Դարդանելի նեղուցը, որը բանալի է դեպի Եվրոպա, այլ պարագայում նրանք վաղուց ճանաչած կլինեին այս փաստը: Թուրքիային պահում է իր աշխարհագրական դիրքը: -Այսօրվա դրությամբ Թուրքիան, որը քրդերին 1915 թվականին օգտագործեց հայերին ոչնչացնելու դեմ, այժմ կանգնել է փաստի առաջ. հնարավո՞ր է, որ քրդերն, այնուամենայնիվ, ստեղծեն պետություն եւ դուրս գան Թուրքիայի դեմ: -Շատ հավանական է, որ քրդերը կունենան ինքնուրույն պետություն: Նկատենք, որ այս պարագայում եւս մեծ պետությունները խանգարում են, այլապես նրանք վաղուց կունենային իրենց պետությունը: Սոսե Չանդոյան
How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School