Yerevan, 05.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Բացառիկ հարցազրույց` «Կյաժ Մարտունի» հետ, ում անունը շրջանառում են Նուբարաշենի բանտի մոտ Երրորդմասցի Լյովիկի եւ ընկերների սպանության գործով. (ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)

TV
«ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ ես մոտ շփում չեմ կարող ունենալ: Բայց շատ սիրում եւ հարգում եմ: Չեմ կարող ասել` ես իր մոտիկն եմ, բայց ինքը մեր համար ամեն ինչ է: Նա մեզ համար ծնողին հավասար մեծություն է»: Այս մասին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասաց 29-ամյա Մարտուն Կարապետյանը` «Կյաժ Մարտունը»-ը: Վերջինս զբաղվում է Հունահռոմեական ըմբշամարտով: Լեհաստանում եւ Վրաստանում անցկացվող առաջնություններում զբաղեցրել է 2-րդ տեղը: Ավելին, 2 մրցաշարում էլ մրցել է թուրք մարզիկի հետ եւ պարտության մատնել նրան, որից հետո թաղամասում նրան անվանում են թուրքի «քիլլեր»: Գագիկ Շամշյանի եւ նրա զրույցը ներկայացնում ենք ստորեւ: -Երկու օր է, ինչ էկետրոնային լրատվամիջոցներում շրջանառվում է ձեր անունը` Նուբարաշենի հայտնի կրակոցների եւ 3 հոգու սպանության գործով: Ասում են, թե դուք ԱԺ պատգամավոր Մհեր Սեդարակյանի` Թոխմախի Մհերի «քիլլերն» եք: Ավելին, տարել են ԱԱԾ, մի քանի ժամ պահել են, ծեծել, ձեռքերդ կոտրել են ու դրել չհրկիզվող պահարանի տակ: Բայց նայելով ձեզ եւ ձեր ձեռքերին` համոզվեցի, որ այդ ամենը հեքիաթ է: Դուք ինքներդ այդ ամենը լսելով` ի՞նչ ապրումներ ունեցաք: -Ես ոչ մի տեղ չեմ եղել: Ինձ ոչ մի տեղ չեն տարել: Իսկ ինչ մնում է, թե ինչ ապրումներ ունեցա, ցավ եմ ապրում սպանվածների համար, որովհետեւ ջահել տղերք էին: Այդքան բան: -Այսինքն, այդ լուրերից հետո ձեզ ԱԱԾ չե՞ն տարել, ինչպես որոշ լրատվամիջոցներ էին գրել: -Ոչ: -Բա ինչի՞ համար են ձեր անունը շրջանառում: Ո՞ւմ է դա ձեռնտու: -Չեմ կարող ասել, բայց ինձ էլ է շատ հետաքրքիր: -Ասում էին նաեւ, թե ձեր մականունը «Քիլլեր» է: Բայց այսօր, երբ ձեր թաղի երիտասարդների հետ զրուցում էի, ասում էին, որ միայն թուրքի պարագայում կարող է «քիլլերի» հետ ասոցացվել, որովհետեւ ձեր մարզական գործունեության ընթացքում 2 անգամ պարտության եք մատնել թուրք ըմբիշին: Ի՞նչ սպորտաձեւով եք զբաղվում եւ ի՞նչ թուրքի մասին է խոսքը: - Հունահռոմեական ըմբշամարտով եմ զբաղվում եւ 2 անգամ պարտության եմ մատնել թուրք ըմբիշին: Այդ օրվանից հետո ինձ ասում են «քիլլեր»: Իմ մականվան պատմությունը ասոցացվում է միայն դրա հետ եւ ոչ ավելին: -Ստացվում է` դուք թուրքին տապալել եք հանուն հայկական դրոշի ծածանմա՞ն: Բայց արդյունքում ստացվում է, որ 3 հոգու սպանության մեղավորությունը ցանկանում են բերել-գցել ձեր գրպանը: Դաժան է: -Իհարկե: Հատկապես, երբ կեղծ է եւ սուտ: -Բայց ո՞նց կարող էին ասել, թե Ազգային անվտանգության նկուղում ձեզ ծեծել են: -Հիմա ձեր առջեւ նստած եմ: Ձեր աչքով ինձ տեսնում եք` ծեծե՞լ են: Որ տարած լինեին` կարող է` ծեծեին, բայց չեն տարել: Ինչի՞ համար տանեն, ինչի՞ համար ծեծեն: Ի՞նչ եմ արել որ՝ իմ եւ ազգիս համար սպորտով եմ զբաղվում: -Մարտուն, իսկ ի՞նչն է պատճառը, որ ձեզ կապում են ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի անվան հետ: Դուք նրա հետ շփում ունեցե՞լ եք: -Ես նրա հետ մոտ շփում չեմ կարող ունենալ: Բայց շատ սիրում եւ հարգում եմ: Չեմ կարող ասել՝ ես իր մոտիկն եմ, բայց ինքը մեր համար ամեն ինչ է: Նա մեզ համար ծնողին հավասար մեծություն է: Հնարավոր է` մեզ նրա հետ տեսել են, դրա համար են ենթադրում, որ ես իր «ախրանիկն» եմ: Որոշ երեւանցիներ այդպես են կարծում: -Ձեր թաղամասի երիտասարդները ասում էին, որ սպորտում ունեցած ձեր հաջողությունների հարցում Մհեր Սեդրակյանը եւս իր մեծ լուման ունի: Հնարավոր է` դա՞ է նաեւ պատճառը: -Կարա լինի: Նա շատ է օգնել եւ սատարել, ու ոչ միայն ինձ, այլեւ բոլորին: Ու փառք Աստծո, այսօր այդ բոլոր տղաներն էլ կան եւ կարող են ապացուցել: -Բայց չեմ կարող մեջս պահել: Հեչ չի երեւում է, որ տփված ես: Ո՞նց են տենց բան ասում: -Դե պտի տարած լինեին, որ տփեին, բայց ինչպես արդեն ասացի` չեն էլ տարել: -Իսկ, որ այդ լուրերը լսեցիր, ծիծաղդ չեկա՞վ: -Եկավ, ոնց չեկավ: Ո՞նց կարելի է նման բան տարածել: -Դե տենց լուրեր տարածողներին մնա` կասեն Քենեդուն էլ ես դու սպանել: -Լավ էր: Հա, հաստատ կասեին: Հ.Գ. Ի դեպ, տեղեկություններ տարածվեցին նաեւ, որ Երրորդմասի Լյովիկին եւ նրա ընկերներին սպանելուց հետո սպանություն կատարողները դեպքի վայրից փախել են 07 մակնիշի ավտոմեքենայով, բայց նայելով հաղթանդամ Մարտուն Կարապետյանին, երեւակայությունդ չի բավականացնի, թե այդ աժդահան ինչպես տեղ կաներ այդ «մատնոցի» մեջ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր SHAMSHYAN.com-ը, էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել, որ Նուբարաշենի բանտի մոտ տեղի ունեցած հայտնի կրակոցների գործով կասկածվում է ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնապահներից` Մարտուն Կարապետյանը, ով Էրեբունի վարչական շրջանում առավել հայտնի է՝ «Կյաժ Մարտուն» մականվամբ: Ֆոտոլրագրող Գ. Շամշյանի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Մ. Սեդրակյանը, արձագանքելով այդ ապատեղեկատվությանը՝ ասել էր, որ ցավում է կատարվածի համար եւ ավելացրել. «Դա իմ ձեռագիրը չէ: Հարցերը նման կերպ չի կարելի լուծել, դա ճիշտ ճանապարհ չէ: Ժամանակն է, որ դա մեկընդմիշտ հասկանանք»: Իրավապահ մարմիններին մոտ կանգնած SHAMSHYAN.com-ի մի քանի աղբյուրներ էլ ասել էին. «Եփած հավի ծիծաղը անգամ կգա, որ այս հանցագործության մեջ մեղադրում են Թոխմախի Մհերի գոյություն չունեցող «Կյաժ Մարտուն» մականվամբ ինչ-որ քիլլերի: Այս ամենը ոչ այլ ինչ է, քան ինչ-որ շրջանակների կողմից ապատեղեկատվության տարածում: Մտածել են, որ իրավապահները հալած յուղի նման իրենց ասածները կընդունեն որպես հիմք ու հիմնական հանցագործին հայտնաբերելու փոխարեն՝ կզբաղվեն Սեդրակյանով: Ճիշտ է, Սեդրակյանի անունը կապվել է մի շարք «ռազբոռկաների» հետ, բայց եթե հանրությունը նրան գիտի որպես Թոխմախի Մհեր, ապա հանցագործ աշխարհում նրան ընդունում են որպես «Խաղաղության աղավնի»: Հավանաբար, իրական պատվիրատուն հաշիվներ ունի նաեւ Մհերի հետ ու խնդիրը «մաքուրով» լուծելու փոխարեն մտածել է առիթը օգտագործել ու Մհերի վրա «բոչկա» գլորել, հույս ունենալով, թե իր կուտը իրավապահները կուտեն, իսկ հասարակությունն էլ կհավատա իր «մուտիլովկաներին»: Ի դեպ, մեր զրուցակիցների մեծամասնությունը ասել էին նաեւ, որ իրենք գիտեն, թե քամին որտեղից է գալիս: Ու իրական հանցագործությունը բացահայտելուց հետո, Մհերի վրա բոչկա գլորողը ինքը կնկնի «բոչկի» տակ: 3d0c7dca04c5269fa41cfa24b015579b 8bc45ae33a4d49aedb250e4ce50a4804 ecd3f97a0d0e377e68fc1f6c76ad63cf f8565c608071a165173aa662c83f1b7a Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone Event