«Ժողովուրդ». Իշխանությունները փորձում են Քառյակից «պոկել» ՀՅԴ-ին
Ըստ «Ժողովուրդ»-ին հասած լուրերի՝ Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը գործող իշխանությունների հետ սկսել է բանակցություններ վարել:
Ըստ ամենայնի, իշխանություններն այժմ փորձում են Քառյակից «պոկել» ՀՅԴ-ին, հատկապես որ Դաշնակցությունը միակ ընդդիմադիր քաղաքական ուժն է, որ սահմանադրական բարեփոխումների մասով դրական է արտահայտվում: Ըստ մեր տեղեկությունների՝ նույնիսկ ՀՅԴ-ին նախարարների պորտֆելներ են առաջարկվել: ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Միքայել Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, հերքեց շրջանառվող լուրերը՝ հայտարարելով, որ իրականում նման բան չկա: Իսկ ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, թերթի զրուցակիցն ասել է. «Մենք բարեփոխումներին կողմ ենք մեր տարբերակով, և ոչ թե իշխանությունների առաջարկած տարբերակով»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: