Yerevan, 23.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ԼՂՀ Ազգային ժողովի փոխխոսնակը սենսացիոն բացահայտումներ է արել

Մարտի 7-ին Արցախի առաջատար քաղաքական ուժը՝ «Ազատ հայրենիք» կուսակցությունը գումարել է իր 5-րդ համագումարը, որտեղ միաձայն կուսակցության նախագահ է վերընտրվել, հանրապետության գործող վարչապետ Արայիկ Հարությունյանը: ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ի՞նչ հարցեր են քննարկվել, ի՞նչ ակնկալիքներ ունեն գալիք խորհրդարանական ընտրություններից և արդյո՞ք կուսակցությունը կկարողանա պահպանել առաջատարի դերը. այս և այլ հարցերի շուրջ «Արցախպրես»-ը զրուցել է «Ազատ հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակի տնօրեն, ԼՂՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Արթուր Թովմասյանի հետ: -Պարոն Թովմասյան, համագումարը նաև հոբելյանական էր, քանի որ այս տարի լրացել է «Ազատ հայրենիք» կուսակցության հիմնադրման տասնամյակը: Եթե մի քանի խոսքով ամփոփելու լինեք, հատկապես ի՞նչը կառանձնացնեք: -Տասը տարի առաջ «Ազատ հայրենիք» կուսակցության քաղաքական մուտքը, իսկապես, շռնդալից էր, քանի որ այն ժամանակ Արցախի քաղաքական դաշտը բաժանվել էր երկու արմատական բևեռների՝ ի դեմս ԺԱՄ-ի և ՀՅԴ-ի: Երկրում կառուցողական նոր ուժի անհրաժեշտություն կար: Ու չնայած 2005թ-ին կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցում էին մի շարք կուսակցություններ, բայց մեր ժողովուրդը հենց «Ազատ հայրենիք»-ին տվեց այն մանդատը, որ պետք է հավասարակշռեր քաղաքական դաշտը և թուլացներ ստեղծված քաղաքական լարվածությունը: Իհարկե, 2007թ-ին, նախագահական ընտրություններով պայմանավորված, մեր երկրի քաղաքական կյանքում նոր իրավիճակ ստեղծվեց, քանի որ երկրի հիմնական քաղաքական ուժերը համախմբվեցին այն ժամանակ նախագահի թեկնածու Բակո Սահակյանի շուրջ, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ մեր կատարած աշխատանքը արդյունավետ էր, և 2010թ-ին կայացած խորհրդարանական ընտրություններին «Ազատ հայրենիք» կուսակցությունը ոչ միայն ամրապնդեց իր նախորդ հաջողությունը, այլև ստացավ ավելի շատ քվե և դարձավ մեր երկրի առաջատար քաղաքական ուժը: Անցած տասը տարիներին մենք կայացանք որպես կուսակցություն և ունեցանք կայացած լիդեր, ով այսօր ղեկավարում է «Ազատ հայրենիք» կուսակցությունը: -Իսկ հետաքրքիր է՝ Ձեր կուսակցությունը խորհրդարանական գալիք ընտրություններին մասնակցության ի՞նչ հայտ է ներկայացնելու: -Նախ նշեմ, որ մեզ համար առաջին հերթին կարևոր է, որպեսզի մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն անցնեն արդար և մրցակցային պայքարում: Ինչ վերաբերում է մեր հավակնություններին, պետք է ասեմ, որ անցած հինգ տարիներին ևս քիչ բան չենք հասցրել անել, ու եթե 2005 և 2010թթ-ին մենք Արցախում թվաքանակով ամենափոքր կուսակցությունն էինք, ապա 2015թ-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ գնում ենք կուսակցականների շատ մեծ բանակով՝ շուրջ վեց հազար հոգի և ես ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ հայտարարել, որ «Ազատ հայրեիքը» այսօր Արցախի ամենամեծ կուսակցությունն է: Այս ամենը, հիրավի, հույս է ներշնչում, որ մենք կկարողանանք ապահովել առաջատար ուժի մեր դիրքը, թեև վերջնական ընտրությունը պատկանում է ժողովրդին: -Պրն Թովմասյան, մարտի 1-ին Երևանում կայացած հանրահավաքի ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով նախագահ եղած ժամանակ Հայոց Ցեղասպանության հարցում իր վարած քաղաքականությանը, ասել է, որ այդ տարիներին այն պաշտպանել են Ռոբերտ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը, ինչպես նաև Ձեր անունն է նշել: Հետաքրքիր է ինչպիսի՞ն է Ձեր արձագանքը: -Ես, իհարկե, շոյված եմ, որ ՀՀ առաջին նախագահը Ռոբերտ Քոչարյանի և Վազգեն Սարգսյանի տրամաչափի գործիչների հետ նաև իմ անունն է տվել, բայց կցանկանայի, որպեսզի Լևոն Տեր-Պետրոսյանը նշեր, թե իր նախագահության տարիներին իշխանության մեջ գտնվող այդ որ պաշտոնյան չէր պաշտպանել իր վարած քաղաքական կուրսը: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի հետ իմ վերջին հարցազրույցում ես այդ մասին նշել էի, և քանի որ այն անհասկանալի պատճառներով հանվել էր, հարկ եմ համարում այդ հարցին կրկին անդրադառնալ: -Այդ դեպքում թույլ տվեք անդրադառնալ նաև այդ հարցազրույցում Ձեր կողմից հնչած մի շարք մտքերի: Դուք 1996-97թթ-ին գլխավորել եք ԼՂՀ երկրորդ գումարման Ազգային Ժողովը: Այնուհետև 1997թ-ին ԼՂՀ նախագահական արտահերթ ընտրություններում մրցակցել եք Արկադի Ղուկասյանի հետ, որի թեկնածությունը պաշտպանել է Արցախում այն ժամանակ մեծ հեղինակություն ունեցող ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Բայց 1999թ-ին, երբ նախագահ Ղուկասյանի և ՊԲ հրամանատարի միջև հարաբերությունները լարվել են, Դուք՝ որպես ԱԺ պատգամավոր, պաշտպանել եք Բաբայանին: Ինչու՞, և առհասարակ ինչպե՞ս է տեղի ունեցել այդ ամենը: -Ինչպես գիտեք, 1997թ-ին ՀՀ վարչապետ է նշանակվել Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա իր առաջին իսկ հարցազրույցում, պատասխանելով, թե Արցախում ում է տեսնում՝ որպես իր իրավահաջորդ, նշել է այն ժամանակ Արցախի վարչապետ, երջանկահիշատակ Լեոնարդ Պետրոսյանի անունը: Սակայն ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը դեմ է արտահայտվել Քոչարյանի առաջարկին և դիմել է ԼՂՀ արտգործնախարար Արկադի Ղուկասյանին՝ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար: Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ Ղուկասյանը սկզբից կտրականապես դեմ է արտահայտվել, սակայն երբ Բաբայանը պնդել է, նա որոշ պայմաններ է առաջադրել, որոնցից մեկը հետևյալն էր. «եթե ես նախագահ դառնամ Արթուր Թովմասյանը չպիտի մնա Ազգային Ժողովի նախագահի պաշտոնում», որն ուղեկցվել է անձնական վիրավորանքներով: Սա ոչ այլ ինչ էր, քան բացահայտ մարտահրավեր, որին իմ արձագանքը եղել է նախագահական ընտրություններին իմ թեկնածության առաջադրումը: -Այսինքն 1997թ-ին ԼՂՀ նախագահական ընտրություններին Ձեր մասնակցությունը կարելի՞ է պարտադրված որոշում համարել: - Այո, և ընդունելով հանդերձ, որ այդ ընտրություններում հաղթել է Արկադի Ղուկասյանը, այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ իմ նախընտրական շտաբը խիստ վիճարկելի էր համարել իմ ստացած քվեների պաշտոնական արդյունքը: Ասեմ նաև, որ ես Արցախում առաջին նախագահի թեկնածուն էի, ով խոսել է քաղաքացիական հասարակության կայացման և դրա անհրաժեշտության մասին, ի դեպ, նաև առաջին այլընտրանքային թեկանծուն էի հանդիսանում: Դրան հետևել է իմ հրաժարականը ԱԺ նախագահի պաշտոնից և շուրջ երկու տարի ես որևէ հարաբերություն չեմ ունեցել գործող իշխանության ներկայացուցիչների հետ: 1999թ-ին, երբ սկիզբ է առել Ղուկասյան-Բաբայան հակամարտությունը, ես բնականաբար, չեզոք դիրք եմ գրավել: Մի օր Բաբայանի կողմից հանդիպման առաջարկ եմ ստացել: Մեր խոսակցության ընթացքում նա զգացնել է տվել, որ իմ հանդեպ ժամանակին սխալ է վարվել և խնդրել է աջակցել իրեն: Ես համաձայնել եմ այն պայմանով, որ նրա մոտեցումները երկրի զարգացման մասով ինձ համար ավելի ընդունելի էին: Բաբայանի առաջարկին միացել են Խորհրդարանի ևս 13 պատգամավորներ և մեր միավորումը ոչ թե կուսակցական բնույթ է կրել, այլ ուղղակի թիմային պայքար էր: Իհարկե, հետագայում դեպքերը զարգացել են բոլորովին այլ տրամաբանությամբ, Բաբայանը հայտնվել է բանտում և իրեն պաշտպանած պատգամավորների մեծ մասը, մեղմ ասած, անցանկալի մարդիկ են դարձել Ղուկասյանի իշխանության համար: Իսկ 2002թ-ին, նախագահ Ղուկասյանի նախաձեռնությամբ դեմ առ դեմ հանդիպում է եղել ինձ հետ: Երբ նա ինձ հարց է տվել 1999թ-ի մասին, իմ պատասխանը հետևալն էր, որ 1999թ-ը պայմանավորված էր 1997թ-ին իմ հասցեին հնչեցրած նրա հայտնի արտահայտությամբ, որի մասին արդեն նշել եմ: Սակայն Ղուկասյանը հրաժարվել է այդ խոսքերից՝ պնդելով, որ իրականությանը չի համապատասխանում նաև իմ հասցեին իր կողմից հնչած անձնական վիրավորանքները: -Եվ դրանից հետո Ձեր մեջ ամեն ինչ հարթվե՞լ է... -Զուտ մարդկային առումով մենք ճշտել ենք մեր հարաբերությունները: Արցախի նորօրյա պատմության մեջ և Արկադի Ղուկասյանը, և Սամվել Բաբայանը Արցախի հերոսներ են, երկուսին էլ լավ եմ ճանաչում, երկուսն էլ մաքսիմալիստ են՝ իրենց ապրած կյանքով, քանի որ, իմ խորին համոզմամբ, եթե որևէ հարցում նրանք կասկածեին արդյունքների վրա, չէին համաձայնվի այն գլխավորել: Իմ կարծիքով, այսօր էլ Արցախի ներկա և նախկին իշխանավորների մեջ մարդիկ կան, ովքեր դեռևս երազանքներ են փայփայում նշված անձնավորություններից մեկի կամ մյուսի վերադարձի մասին: -Պրն Թովմասյան իսկ ո՞րն է Ձեր երազանքը, ինչպես ե՞ք տեսնում Արցախի քաղաքական դաշտի ապագան: - Արցախի քաղաքական ապագան ես միանշանակ կապում եմ «Ազատ հայրենիք» կուսակցության հետ, իհարկե, համագործակցելով նաև Արցախում գործող մյուս կուսակցությունների հետ: Իմ երազանքն է, որպեսզի Արցախում անցակացվելիք բոլոր համապետական ընտրությունները լինեն ոչ թե անձերի, այլ ծրագրերի պայքար: Իսկ անցյալի հիշողություններս՝ կապված քաղաքական կարիերայիս հետ, ամենայն հավանականությամբ ես հետագայում կամբողջացնեմ գրքի տեսքով, բայց հարցեր կան, որոնց մասին պարտավոր է իմանալ ժողովուրդը, և որպես այդ դեպքերին մասնակից՝ ցանկացել եմ անձամբ տեղեկացնել:
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive